«Ազնավուր» կենտրում բացվեց սգո մատյան ի հիշատակ մեծ շանսոնյեի

02.10.2018 15:18
1162

Երևանի «Ազնավուր» կենտրոնում հոկտեմբերի 2-ին բացվեց սգո մատյան՝ ի հիշատակ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային  հերոս Շառլ Ազնավուրի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բացմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, այլոք:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

«Ազնավուրն աշխարհի մակարդակի մարդ էր և մեծ հնչեղություն էր բերում մեր երկրին, ժողովրդին»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ սպասում էին Շառլ Ազնավուրի գալուն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում:

Արա Բաբլոյանն ընդգծեց, որ Շառլ Ազնավուրը համերաշխություն բերեց Հայաստանի և Ֆրանսիայի ժողովուրդներին ու ամբողջ աշխարհին:

«Մեծ ցավ է: Մյուս կողմից՝ մեծ հպարտություն է, որ նման անձնավորությունը կարողացավ մեկ դար աշխարհին ցնցել իր տաղանդով, կարողություններով, երաժշտությամբ: Բերեց հանդարտություն, համերաշխություն հայ-ֆրանսիական երկու պետությունների ժողովուրդներին, ամբողջ աշխարհին»,- ասաց Բաբլոյանը:

ԱԺ նախագահը նշեց, որ մեծ շանսոնյեին ճանաչել է 1998թ.-ից:

«Այսօր ես ևս մեկ անգամ արտահայտել եմ իմ զգացմունքները, որովհետև ես Շառլի հետ կապված եմ եղել և ինչպես մի մարդ, ով հարգում ու սիրում է շանսոնյեին, միևնույն ժամանակ, որպես մի մարդ, ով առնչվել ու բարեկամություն է արել, համագործակցել և ծրագրեր է արել նրա հետ: Ես Շառլի հետ ծանոթացել եմ երկրաշարժից հետո: Սկզբում ուղղակի հնարավորություն ունեի իրեն մոտիկից տեսնել ու մի քանի բառ փոխանակել, հետո՝ 1991թ.-ին նշանակվեցի առողջապահության նախարար, այդ ժամանակ ավելի մեծ հնարավորություն կար, որովհետև երկիրը պատերազմի մեջ էր, շատ կարիքներ կային, այդ ժամանակ ավելի գործնական էին հանդիպումները: Տարիների ընթացքում և փոխվում էր, և չէր փոխվում: Չէր փոխվում, որովհետև նա Շառլն էր` Ազնավուրը, փոխվում էր, որովհետև մեծանում էր, ինչ-որ չափով` ծերանում: Բայց երբեք իրեն ծեր չէր զգում: Վերջին անգամ հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ»,- նշեց նա:

Արա Բաբլոյանի խոսքով` ինքը Շառլի բոլոր երգերն է սիրում, որովհետև դժվար է դրանցից որևէ մեկն առանձնացնել:

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաև բազմաթիվ քաղաքացիներ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներ: Նրանք իրենց հետ բերել էին ծաղիկներ, ծաղկեպսակներ և մոմեր:

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08