Իրավիճակը վերահսկվում է, բայց անհանգստացնող երևույթներ կան․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ հանդիպմանը

14.04.2020 16:36
1113

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակապով ելույթ է ունեցել ԵԱՏՄ երկրների ղեկավարների հանդիպմանը և ներկայացրել մեր երկրում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ձեռնարկվող միջոցառումները։

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում ընդհանուր առմամբ վերահսկողության տակ է: Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հետ տեսախորհրդակցության ընթացքում։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ապրիլի 14-ի դրությամբ  Հայաստանում վարակման 1067 դեպք է գրանցված, 16 պացիենտ մահացել է։

Մարտի 16-ից սկսած Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում, իսկ մարտի 23-ից՝ խիստ կարանտին։ Ապրիլի 14-ից սկսած որոշակի թույլտվություններ են տրված, ընդլայնվել է ուղղվածությունների ցանկը, որոնց տնտեսական գործունեությունը թույլատրված է։  

«Ինչպես և գործնականում բոլոր երկրները, որտեղ հասել է համավարակը, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել արտաքին տրանսպորտային հաղորդակցության ոլորտում։ Կառավարությունը 11 միջոցառումներից բաղկացած փաթեթ է ընդունել՝ համավարակի տնտեսական հետևանքները ինչպես բնակչության, այնպես էլ բիզնեսի համար մեղմելու նպատակով»,-ասել է Փաշինյանը։

Դրան զուգահեռ, Հայաստանում լուրջ միջոցներ են ձեռնարկվում տնտեսության խթանման և ծանր ճգնաժամային երևույթների (որոնց անխուսափելությունն արդեն անկասկած է) հաղթահարման ուղղությամբ։

Ինչպես նշել է Փաշինյանը, այսօր երկրները բախվել են մարտահրավերների, որոնք սպառնում են ոչ միայն առողջապահական համակարգին և քաղաքացիների առողջությանը, այլև իրենց բնույթով աննախադեպ խնդիրներ են ստեղծում տնտեսությունների համար։

Շատ փորձագետներ, նրա խոսքով, արդեն համաշխարհային տնտեսության անկում են կանխագուշակում, որն իր մասշտաբներով համեմատելի կլինի թերևս միայն «մեծ դեպրեսիայի» հետ։

Իրավիճակն ավելի է բարդանում նրանից, որ հայտնի չէ, թե որքան երկար կձգվի համավարակը։ Խնդիրների հաղթահարումը կառավարության ուժերի առավելագույն լարում է պահանջում։

«Ակնհայտ է նաև, որ պահանջվում է միջազգային հանրության ջանքերի համակարգում և ձեռնարկվող միջոցառումների համախմբում։ Սակայն, ինչպես այսօր տեսնում ենք, իրավիճակից ելքն ու միջազգային ճգնաժամի հաղթահարումը շատ երկրներ տեսնում են հովանավորչական տրամաբանության և միջազգային առևտրում սահմանափակող միջոցների կիրառման քայլերում»,-ասել է վարչապետը։

Նա նշել է, որ մոտ 70 երկիր արդեն բժշկական միջոցների և դեղամիջոցների արտահանման արգելք է մտցրել։ Չի բացառվում, որ տենդենցը կընդլայնվի՝ ներառելով ավելի շատ ապրանքներ։ Դա չի կարող չանհանգստացնել Հայաստանին։

«Սահմանափակ տնտեսական հնարավորություններով և ռեսուրսներով երկրների համար դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ Մենք աջակցում ենք այլ ռազմավարության՝ համագործակցության և փոխաջակցության փիլիսոփայության վրա հիմնված ռազմավարությանը։ Այս առումով մեզ համար առաջնային է համագործակցությունը մեր միության շրջանակներում»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Երևանի տեսլականը լիակատար ըմբռնում և աջակցություն է գտել ԵԱՏՄ գործընկերների և բարեկամների շրջանակում։

Փաշինյանը վստահություն է հայտնել, որ միությունը ոչ միայն կդիմանա այս փորձությանը, այլև իր կառույցների շնորհիվ կկարողանա ճգնաժամից նվազագույն կորուստներով դուրս գալ։

«Հայաստանը պատրաստ է դրա համար առավելագույն ջանք ներդնել»,-վստահեցրել է Փաշինյանը։

Երևանն աջակցում է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հայտարարությանը, քանի որ այն արտահայտում է տիրող իրավիճակի շուրջ ընդհանրական դիրքորոշումը։

Ինտեգրացիոն միավորման համակարգաստեղծ սկզբունքը ազատ առևտուրն է, և որոշումներ ընդունելիս երկրները պետք է հաշվի առնեն այդ սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։ Հենց այդ պատճառով Հայաստանն անթույլատրելի է համարում այնպիսի միջոցների կիրառումը, որոնք խոչընդոտում են ԵԱՏՄ-ի ներսում ապրանքների կամ ծառայությունների տեղափոխությանը։ Հայաստանի համար ծայրաստիճան կարևոր է բեռնափոխադրումների անխափան իրականացումը։

«Այս առումով հայ-վրացական սահմանը մեզ համար կենսական, ռազմավարական կարևորության նշանակություն է ստացել»,-նշել է Փաշինյանը։

Հաշվի առնելով անորոշությունը համաշխարհային ֆինանսական համակարգում, Երևանն անհրաժեշտ է համարում միջոցներ ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինն ավելացնելու համար։ ՀՀ վարչապետն ընդգծել է Միությունում ընդունվող հակաճգնաժամային որոշումների, մասնավորապես՝ «կանաչ միջանցքների» ստեղծման կարևորությունը։

«Ակնհայտ է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը սկզբունքային նշանակություն ունի մեր երկրի արտաքին տնտեսական կապերի պահպանման համար»,-ասել է Փաշինյանը։

Ստեղծված պայմաններում նա ընդգծել է քայլերի առաջնահերթությունը Միության թվային օրակարգի շրջանակներում։ ՀՀ վարչապետը նաև նշել է Եվրասիական զարգացման բանկի կողմից միության երկրներին վարկային աջակցության տրամադրման նպատակահարմարությունը:

Ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, այս օրերին երկրների փոխադարձ աջակցությունը ցույց տվեց, որ ինտեգրումը կայացել է և զարգացման մեծ ներուժ ունի: Նա վստահություն է հայտնել, որ երկրները կձգտեն ամրապնդել այն ՝ չնայած անբարենպաստ պայմաններին։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որն ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

armeniasputnik.am

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00