Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ

24.04.2025 11:33
677

Հարգելի' հայրենակիցներ,

Հայաստանը և աշխարհասփյուռ համայն հայությունն այսօր ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի 110-րդ տարելիցը։

110 տարի առաջ Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարության ձեռքերով և մտահղացմամբ իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։

Տեղի ունեցածն այն օրերին մեծ տերությունների կողմից որակվեց որպես մարդկության և մարդկային քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություն։

1.5 միլիոն հայ սպանվեց, հարյուր հազարավորները գաղթեցին աշխարհի տարբեր ծայրեր, ինչի հետևանքով այսօր երկրագնդի վրա դժվար կլինի գտնել մի այնպիսի վայր, որտեղ չի լինի ազգությամբ հայ:

Մահվան դատապարտվեց արևմտահայ մտավորականության սերուցքը, գլխատվեց ժողովրդի մտավոր, հոգևոր և մշակութային վերնախավը, իսկ հայ ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում ապրելու իրավունքից։

Այսօր էլ ապրում են Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցներ, որոնց հետ միասին սգում ենք մեր նախնիների հիշատակը։

Ոգեկոչելով ցեղասպանության զոհերի հիշատակը` միաժամանակ մեր երախտիքն ենք հայտնում այն երկրներին, որոնք դատապարտեցին և ընդունեցին Հայոց ցեղասպանության անուրանալի փաստը։ Բայց մենք գիտակցում ենք, որ միայն մեր գոյությամբ կարող ենք հաղթահարել Մեծ Եղեռնի հսկայական ցավը, և այդ իսկ պատճառով մենք պարտավոր ենք շարժվել առաջ` կերտելով մեր պետականության ու հայ ժողովրդի արժանավայել գալիքը:

Մեր` ապրողներիս պարտքն է ոչ միայն հիշել ու հարգել նրանց, այլև զորանալ ու պայքարել կրկնակի ավյունով, պայքարել կենսահաստատ աշխարհայացքով` հավատալով բարուն, մարդկայնությանը և արդարությանը:

Խոնարհումս անմեղ զոհերի հիշատակին, ուժ, եռանդ և տոկունություն հայ ժողովրդին։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01