ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է, ՈՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՔԱՋԱՐԱՆԸ ԵՎ ՍԵՆ ՇԱՄՈՆԸ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԿԴԱՌՆԱՆ

21.11.2024 12:10
774

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan ը, խորհրդական Վազգեն Ազարյանը և Սյունիքի մարզի հինգ համայնքների ղեկավարներ` գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան / Robert Ghukasyan ի և աշխատակազմի անդամների աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայի` Սյունիքի հետ բարեկամության ու համագործակցության հուշագիր կնքած Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի կենտրոն Լիոն քաղաքում, որտեղ անցկացվում է «Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք բարեկամության օր» երկօրյա միջոցառումների շարքը։

ՀՀ-ից մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհաննեսյանը։

Առաջին աշխատանքային հանդիպումը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում էր։

Միջոցառումները կազմակերպվում են Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի նախկին նախագահ Լորան Վոքիեի նախաձեռնությամբ, ռեգիոնիալ խորհրդի աջակցությամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Լիոնում գլխավոր հյուպատոսության հետ համագործակցաբար՝ Լիոնում ՕՌԱ ռեգիոնալ խորհրդի կենտրոնատեղիում։

Այսօր և վաղը նախատեսված են պաշտոնական մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են Օվերնյ-Ռոն-Ալպ - Հայաստան-Սյունիք սերտ կապերն ընդգծելուն ու ընդլայնելուն։

Դրանք ունեն չորս բաղադրիչ՝ տնտեսական, քաղաքական, ապակենտրոնացված համագործակցության և մշակութային։

ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40