Քաջարան համայնքի ղեկավարի թեկնածու Մանվել Փարամազյանի նախընտրական ծրագրի հիմնադրույթները

07.09.2016 12:52
4789

Համայնքի բարեկարգում եւ կառուցապատում

- Բակերի բարեկարգում
- Փողոցների ասֆալտապատում եւ բարեկարգում
- Փողոցների եւ բակերի լուսավորության անցկացում
- Միջշենքային տարածքներում մանկական խաղահրապարակների կառուցում
- Համայնքում կառուցապատման նորմատիվների հաստատում

Բնակարանային ֆոնդի արդիականացում

- Վերելակային տնտեսության արդիականացում եւ սպասարկում
- Շենքերի տանիքների վերանորոգում
- Շենքերի շքամուտքերի եւ ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգում
- Բազմաբնակարան շենքերի արտաքին տեսքի բարելավում
- Բազմաբնակարան շենքերի արդիականացում էներգախնայող եւ ջերմամեկուսացնող տեխնոլոգիաներով

Կոմունալ ծառայությունների բարելավում

- Ջրամատակարարման, կոյուղու, կապի, էլեկտրամատակարարման եւ գազամատակարարման ցանցերի արդիականացում
- Աղբահանության բարելավում
- Ներշենքային աղբատարների վերանորոգում եւ բարեկարգում

Բարեկեցության ապահովում եւ սոցիալական աջակցություն

- Կանանց եւ երիտասարդների զբաղվածության խնդրի աստիճանական լուծում
- Ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովում
- Ձեռնարկատիրության խրախուսում
- Սոցիալապես խոցելի խմբերին աջակցություն
- Առողջապահական ծառայությունների բարելավում
- Աջակցություն երիտասարդների եւ տարեցների սոցիալական խնդիրների լուծմանը
- Միայնակ տարեցների, սահմանափակ կարողություններով անձանց սոցիալական եւ կենցաղային խնդիրները հոգալու նպատակով սոցիալական ծառայողների եւ այլ մասնագետների ներգրավում

Կներդրվի կառավարման նոր մշակույթ, որի պայմաններում յուրաքանչյուր քաջարանցի կկարողանա մասնակցել հայրենի քաղաքի կառավարման գործին

- Համայնքի կառավարման գործընթացը կկազմակերպվի թափանցիկության եւ քաղաքացիների լայն ներգրավման սկզբունքներով
- Կթարմացվի եւ նոր գործիքներով կհամալրվի Քաջարանի քաղաքապետարանի պաշտոնական kajaran.am կայքը
- Ավագանու նիստերը կլինեն բաց, յուրաքանչյուր քաջարանցի հնարավորություն կունենա մասնակցել նիստերին, կապահովվի Քաջարանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում դրանց առցանց հեռարձակման տեխնիկական հնարավորությունը
- Կկիրառվեն համայնքային խնդիրների լուծմանը քաղաքացիների մասնակցության ավանդական (բակային հանդիպումներ, քաղաքացիների ընդունելություններ, դիմումներ, նամակներ եւ այլն) եւ ժամանակակից տեխնոլոգիական (էլեկտրոնային նամակներ, ՍՄՍ հաղորդագրություններ եւ այլն) մեթոդները
- Համաքաղաքացիների ներգրավմամբ կապահովվի բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացնող համատիրության գործունեության արդյունավետությունը
- Քաղաքապետարանի աշխատակազմում եւ համայնքապատկան ձեռնարկություններում թափուր հաստիքների համալրումը կկատարվի թափանցիկ մրցույթների միջոցով
- Կհաստատվի եւ կխորացվի համագործակցությունը տեղական հասարակական կազմակերպությունների հետ, սոցիալական ծրագրերի իրականացման գործում վերջիններիս ակտիվ ներգրավվածության ապահովում
- Համագործակցություն կհաստատվի հանրապետության այլ համայնքների եւ արտերկրի քաղաքային համայնքների հետ` փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման նպատակով
- Քաղաքապետարանի կողմից համայնքում նախատեսված եւ իրականացվող աշխատանքների մասին քաջարանցիներին պատշաճ եւ ժամանակին կծանուցվի տարբեր եղանակներով, այդ թվում` քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով  

Հոգեւոր-մշակութային կյանքի ակտիվացում

- Գրադարանի, արվեստի դպրոցի վերանորոգում եւ կահավորում, գրադարանի ֆոնդերի համալրում
- Ինտերնետ կենտրոնի գործարկում
- Փակ լողավազանի գործարկում եւ ֆուտբոլի դաշտի վերանորոգում
- Մարզական նոր սեկցիաների գործարկում, մարզասրահների կահավորում
- Մշակութային եւ մարզական միջոցառումների կազմակերպում
- Առողջ ապրելակերպի քարոզչություն եւ ֆիզիկական ակտիվության խրախուսում

Էկոլոգիական վիճակի բարելավում

- Քաղաքում փողոցների եւ պուրակների կանաչապատում
- Միջշենքային տարածքների կանաչապատում եւ բարեկարգում
- Մանկական զբոսայգու վերականգնում

31 օգոստոսի 2016թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40