Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի ուղերձը սեպտեմբերի 1-ի առթիվ

01.09.2023 10:41
882

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, դասախոսներ և կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի ու դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Բոլոր ժամանակներում գիտելիքը եղել է ժողովրդի ամենամեծ հարստությունը, անհատի զարգացման ամենակարևոր միջոցը, պետականության պահպանման ամենահուսալի երաշխավորը։

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մի՛ մոռացեք, որ գիտելիքը ձեր ապագան է և ճանապարհը դեպի մեծ կյանք։ Այն ձեզ հնարավորություն կտա գտնել ձեր տեղը ժամանակակից աշխարհում, դառնալ մեր երկրի արժանավոր քաղաքացիներ և հայրենասերներ։

Մեր մանկավարժները ջանք ու եռանդ չեն խնայել մատաղ սերնդի արժանի կրթության ու հայրենասիրաբար դաստիարակության բարդ ու պատասխանատու աշխատանքում, և օրվա կապակցությամբ անսահման հարգանքս ու երախտագիտությունս եմ հայտնում նրանց՝ այդ մեծ նվիրումի համար։

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, որովհետև ուսումնական տարվա սկիզբն ավետող այս օրն առավել հիշարժան է նրանց համար: Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում և ցանկանում, որ ուսումնառության ողջ ընթացքը նրանց համար լինի աշխարհաճանաչման ու ինքնադրսևորման ժամանակաշրջան: Իմ բարեմաղթանքներն եմ հղում նաև բուհերի առաջին կուրսեցիներին, որոնց համար ազդարարվում է առավել պատասխանատու կյանքի մի նոր փուլ:

Հարգելիներս, յուրաքանչյուր աշակերտ մի ջահ է, որը պիտի բոցավառվի գիտելիքի նկատմամբ սիրով ու սովորելու անսպառ ցանկությամբ:

Պատահական չէ, որ սեպտեմբերի մեկը նշվում է նաև որպես գիտելիքի օր՝ գիտելիք, որը հազարամյակներ շարունակ եղել է մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկը:

Մենք թևակոխել ենք մի նոր դարաշրջան, երբ օր օրի փոխվող համաշխարհային մարտահրավերներին կարող ենք դիմագրավել միայն արդիական գիտելիքներով: Գիտելիքի շնորհիվ է հնարավոր հասնել հաջողությունների, փոխել կյանքի ու անգամ պատմության ընթացքը՝ դառնալով պետության համար օգտակար մարդ։ Կրթված և իրական գիտելիքներով մարդիկ են հիմա պետք մեր հայրենիքին, ինչը այսօրվա պարտադիր հրամայական է:

Մեկ անգամ ևս շնորհավորելով գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիդ լուսավոր ու խաղաղ օրերով լի ուսումնական տարի և հաջողություններ ուսման մեջ ու կյանքում, իսկ մանկավարժներին՝ անսպառ եռանդ ապագա սերունդների հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում:

Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40