Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2016թ. հունվարի 21-ի հրամանով Վարդան Գեւորգյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարն այդ գնահատանքին արժանացել է հայոց բանակաշինության գործում ունեցած ներդրման, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանն ակտիվ աջակցելու եւ մարզի տարածքում տեղաբաշխված զորամասերի հետ սերտ համագործակցության համար: