Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի

29.05.2020 17:23
1557

«Իրավունք» թերթը գրում է. «Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխին շարունակվում են սեւ ամպեր կուտակվել: Նա ժամանակին, ըստ տարածված լուրերի, քաղաքապետի աթոռը ստանձնեց Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Վահե Հակոբյանի հետ մտերիմ հարաբերությունների շնորհիվ, ինչի հետ կապված տեղի մեր աղբյուրը հիշեց. «Շատ հարցերում պարտական է նրան, ինչի դիմաց էլ մի շարք ծառայություններ է մատուցել` ի նշան երախտիքի»:

Տեղացիների խոսքով՝ Փարամազյանը, թեեւ բացահայտ ցույց չի տալիս, բայց վախեցած է ներկայիս իշխանությունների «դեմ տված» կոմպրոմատներից: Հատկապես, որ չի բացառվում, որ այդ կոմպրոմատների արդյունքում ջրի երես դուրս գան նաեւ նրա մատուցած ստվերային ծառայությունները:

Եվ պատահական չէր, որ կիրակի օրը Կապանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքապետը նախ «առյուծի սիրտ կերածի» պես թիրախավորում էր իրավապահներին եւ ներկայիս իշխանություններին, իսկ արդեն ոստիկանության բաժին մտնել-դուրս գալուց հետո դարձավ օրինապահ քաղաքացու դասական օրինակ»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40