Քաջարան–Սեն Շամոն․ բարեկամության հիմնաքարը դրված է

29.10.2024 16:32
1187

Սյունիքի մարզ է այցելել Ֆրանսիայի Օվերն–Ռոն–Ալպ տարածաշրջանի Լուար դեպարտամենտի Սեն Շամոն քաղաքի պատվիրակությունը՝ քաղաքապետ Ակսել Դյուգուայի գլխավորությամբ։

Այցելության հիմնական նպատակը Քաջարան քաղաքի հետ բարեկամական հարաբերություններին մեկնարկ տալն է և քույրանալը։

Հոկտեմբերի 29-ին Սեն Շամոնի պատվիրակությունը Քաջարան քաղաքում էր։ Պատվիրակության կազմում էին նաև փոխքաղաքապետեր Ալին Մուսեղեանը, Ֆլորենս Վիլեդիուն։

Քաջարանի քաղաքապետարանի բակում հյուրերին դիմավորեցին համայնքապետարանի աշխատակիցները, համայնքային ենթակառուցվածքների ղեկավարները, ավագանու անդամները։

Նրանց հետ հանդիպումը տեղի ունեցավ համայնքապետարանի դահլիճում, որտեղ էլ հյուրերին ողջունեց և համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուներին ներկայացրեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։

Մանվել Փարամազյանը դրվատանքով անդրադարձավ հայ–ֆրանսիական բազմադարյա բարեկամությանը և հատկապես վերջին 30 տարում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, որի դրսևորումները կարելի է տեսնել տնտեսության, առողջապահության, սոցիալական և այլ ոլորտներում։

– Ֆրանսիան մեր ամենադժվար պահերին եղել է հայ ժողովրդի կողքին՝ և՛ Հայոց մեծ եղեռնի օրերին, և՛ Սպիտակի երկրաշարժի օրերին, և՛ ներկա ժամանակաշրջանում, – ասաց Մանվել Փարամազյանը՝ հավելելով, որ այդ բարեկամությունն ամրապնդվել է նաև մեր ժողովրդի բազմաթիվ մեծ զավակների ակտիվ դերակատարությամբ, որոնց թվում էին Միսակ Մանուշյանն ու Շառլ Ազնավուրը։

Համայնքապետը ընդհանուր գծերով ներկայացրեց Քաջարան համայնքը, որի կրթական, մշակութային, զբոսաշրջային հնարավորությունները մեծ ասպարեզ կարող են լինել Քաջարան և Սեն Շամոն քաղաքների համագործակցության համար։

Սեն Շամոնի պատմությունը շաղկապված է արդյունաբերության և մետաղաձուլության հետ, ինչը նշանակում է, որ համագործակցություն կարող է տեղի ունենալ նաև տնտեսության ոլորտում, քանզի Քաջարանում է Հայաստանի ամենախոշոր լեռնահանքային ընկերությունը՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն։

– Քաջարանի և Սեն Շամոնի միջև քույր քաղաքների հարաբերություններ կառուցելու այսօրվա մեկնարկով նոր էջ է բացվում, նոր սկիզբ է դրվում Քաջարանի տարեգրության մեջ, - ողջույնի խոսքի վերջում ասաց Մանվել Փարամազյանը։

Սեն Շամոնի քաղաքապետ Ակսել Դյուգուան շնորհակալություն հայնտնեց Մանվել Փարամազյանին՝ ջերմ ընդունելության և  իրենց համայնքի հետ համագործակցելու պատրաստակամության համար։

Ըստ Ակսել Դյուգուայի՝ «Այսօր երկու քաղաքի համագործակցության հիմնաքարն ենք դնում։ Իսկ համագործակցության մասին հուշագիրը կստորագրենք Սեն Շամոնում, երբ Քաջարանի համայնքապետարանի պատվիրակությունը պատասխան այցով կժամանի Ֆրանսիա։ Այնպես որ՝ շատ ուրախ կլինենք ձեզ տեսնել մեր քաղաքում»։

Սեն Շամոնի քաղաքապետը համագործակցության համար գրավիչ համարեց Քաջարան համայնքի մի շարք ոլորտներ և մասնավորապես զբոսաշրջությունը, որի համար բազմաբնակավայր համայնքը հարուստ է պատմամշակութային դիտարժան վայրերով և, իհարկե, գեղեցիկ բնաշխարհով։

Հանդիպումը շարունակվեց համայնքապետի աշխատասենյակում, որտեղ պատվիրակության անդամներին համայնքապետ Մանվել Փարամազյանը խորհրդանշական նվերներ հանձնեց։

Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի պատվիրակությունը, Մանվել Փարամազյանի ուղեկցությամբ, այցելեց Քաջարան քաղաքի զոհված ազատամարտիկների հուշահամալիր, որտեղ հանգչում են Արցախյան հերոսամարտերում զոհված քաջարանցիները, այդ թվում՝ 20 քաջարանցի՝ 2020 թ․ 44-օրյա պատերազմում նահատակված։

Հյուրերն այցելեցին նաև Քաջարանց գյուղի Սուրբ Հակովբ եկեղեցի։

Քաջարանի սպորտային համալիրում հյուրերն ականատես եղան գեղարվեստական մարմնամարզության, ըմբշամարտի, արևելյան մարտարվեստի և ծանրամարտի ցուցադրական ելույթների։

Ֆրանսիացի բարեկամները որոշակիորեն առնչվեցին Քաջարանի մշակութային առօրյային։ Նախ՝ ներկա գտնվեցին «Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ–ի հանդիսավոր բացմանը, ապա այցելեցին քաղաքի մշակույթի պալատ։

Դե ինչ, ողջունում ենք Քաջարան և Սեն Շամոն քաղաքների՝ քույրանալու  ու բարեկամանալու մտադրությունը՝ ակնկալելով, որ այն կամրապնդվի  համագործակցության կոնկրետ դրսևորումներով և, ամենակարևորը, կդիմանա ժամանակի մարտահրավերներին ու փորձություններին։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08