Քաջարանցի պարուհու տպավորիչ հաղթանակը

29.12.2022 11:23
1598

Ամանորի նախօրեին ուրախ լուր ստացվեց Պրահայից: Դեկտեմբերի 18-ին Չեխիայի մայրաքաղաքում կայացած «Պրահայի աստղեր» մրցույթ-փառատոնից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատի «Նռանե» պարային համույթի մենապարուհի Սառա Ստեփանյանը վերադարձել է առաջին կարգի մրցանակով և դափնեկրի կոչումով:

Համույթի գեղարվեստական ղեկավար և պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի սանուհու հաղթանակը դատարկ տեղում չի ծնվել: Սառան 2019-ին մասնակցել է «Արտ մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնին՝ «Մենապար» անվանակարգում արժանանալով հաղթողի կոչմանը: Այս հաջողությունը նրան իրավունք էր վերապահում մասնակցել մրջազգային փառատոնի: Մասնակցել է նաև Գյումրիում, Ծաղկաձորում, Երևանում ու Դիլիջանում կազմակերպված փառատոներին՝ դարձյալ աչքի ընկնելով և արժանանալով գովասանագրերի, դափնեկրի կոչումների:

«Պրահայի աստղեր» փառատոնին մասնակցում էր հինգ երկիր՝ Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Ուկրաինա, Հայաստան՝ 15-ից ավելի պարային խումբ և մենակատարներ:

«Սառան մրցույթին հանդես է եկել երկու կատարումով՝ ժողովրդական պար՝ «Ախալցխա» և  ժողովրդական պար` «Հարսնացուն Զանգեզուրից»: Նա ոչ միայն բարձրարվեստ պար ցուցադրեց, այլև ներկայացրեց հայ ազգային կոլորիտը: Փառատոնը և մրցանակաբաշխությունը, նաև շքահամերգը (գալա համերգ) կայացել են դեկտեմբերի 18-ին: Փառատոնին Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց վեց մասնակից, ովքեր տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին առաջին մրցանակով, իսկ Անիկ Սահակյանը՝ Սիսիանի արվեստի դպրոցի սանը, «Ակադեմիական երգեցողություն» անվանակարգում արժանացավ մեծ մրցանակի», - պատմում է Մելանյա Մարտիրոսյանը:

Փառատոնի ծրագիրը նաև ներառում էր ճանաչողական էքսկուրսիաներ: Հայաստանի պատվիրակության անդամները ծանոթացան Պրահայի, Բեռլինի, Դրեզդենի պատմաճարտարապետական հուշարձաններին, տեսարժան վայրերին, ընդ որում՝ չորս օր անցկացրեցին Գերմանիայի Դաշնությունում:

Միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցությունը հնարավոր դարձավ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի աջակցության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորության շնորհիվ, ինչի առիթով հարկ է ևս մի անգամ երախտագիտություն հայտնել ընկերության տնօրենությանը և Քաջարանի համայնքապետին:

Սառա Ստեփանյանը ծնվել է 2007 թվականին Քաջարանում: Սովորում է Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանում: Ուսման առաջավոր է: Հինգ տարեկանից հաճախել և երկու տարի առաջ ավարտել է Քաջարանի արվեստի դպրոցի պարարվեստի բաժինը: Ուսման մեջ դրսևորել է պատասխանատվություն և համառ բնավորության շնորհիվ հաղթահարել դժվարություններ: Պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի անմնացորդ աշխատանքի շնորհիվ տիրապետել է ժողովրդական պարարվեստին, հասել հաջողությունների: Իսկ հաղթանակը միջազգային հարթակում երկար սպասել չի տվել…

«Սառան վաղ տարիքից առանձնացել է մյուսներից պարի շարժումներն ընկալելու զգացողությամբ և աշխատասիրությամբ, փառատոների ժամանակ էլ մասնագետները գնահատել են նրա կատարողական արվեստը, - մեր զրույցի ավարտին նշեց Մելանյա Մարտիրոսյանը:

Վահրամ Օրբելյան

Հ.Գ.

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Սառա Ստեփանյանին և պարուսույց Մելանյա Մարտիրոսյանին` միջազգային հեղինակավոր հարթակում Սյունիքը ներկայացնելու և մեծ հաղթանակ կերտելու կապակցությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40