Քաջարանում մեծարվեց վաստակաշատ քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը

22.04.2023 12:00
1334

Քաջարանի արվեստի դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Անժելա Աթաբեկյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված երեկո: Կես դարից ավելի է ձգվում նրա բեմական և մանկավարժական գործունեությունը, իսկ մոտ 40 տարի եղել է ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների վաստակավոր անսամբլի մենակատար քանոնահարը: Երաժշտի նվագացանկն ընդգրկել է ոչ միայն հայկական ժողովրդական, այլև հայ կոմպոզիտորների և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններ:

«Քանոնն Անժելայի ձեռքում բարձրացավ որակական բարձր աստիճանի»,-այսպիսի գնահատական է տվել անսամբլի ղեկավար, թառահար, կոմպոզիտոր Արամ Մերանգուլյանը:

Անժելա Աթաբեկյանը կապված է եղել Սյունիքի հետ: Տարիներ ի վեր (1984 թվականից) եղել է Կապանի արվեստի քոլեջի պետական որակավորման հանձնաժողովի նախագահ: Երբ հարցրել են, թե չի՞ հոգնում պարբերաբար Կապան գալ-գնալով, պատասխանել է՝ արվեստը թույլ չի տալիս հոգնել. «Երբ երիտասարդ տղայի կամ աղջկա ձիրքը կարողանում ես գտնել և նախանշում այն ուղին, որով կարող է այդ ներուժը ծառայեցնել նպատակին, ի՞նչ հոգնելու մասին կարող է խոսք լինել»:

Պատահական չէ, որ վաստակաշատ քանոնահարուհու, վիրտուոզ կատարողի, երկարամյա մանկավարժի մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ Կապանի արվեստի պետական քոլեջի նախկին տնօրեն Լիաննա Հակոբյանը: Բանախոսը մասնավորապես ընդգծեց այն միտքը, որ Անժելա Աթաբեկյանը երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում կրթել ու դաստիարակել է երաժիշտ կատարողների մի քանի սերունդ, նրա ուսանողներից շատերը հանրապետական, անդրկովկասյան, միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիրներ են:

Ուշագրավ է, որ իր արվեստով Աթաբեկյանը «վարակել» էր չորս քույրերին: Երկար տարիներ մեծ ճանաչում էր վայելում քանոնահարուհիների «Աթաբեկյան քույրեր» կվինտետը, որը հետագայում ընդլայնվել է երաժիշտ զավակների ու թոռների շնորհիվ և դարձել ժողովրդական նվագարանների մեծ անսամբլ՝ տպավոիչ կատարումներով հայտնի մայր հայրենիքում և արտերկրում:

Դե իսկ Անժելա Աթաբեկյանն առաջին քանոնահարուհին էր, որ տարիներ շարունակ մենահամերգերով հանդես է եկել ազգային ռադիոյով և հեռուստատեսությամբ, ինչպես նաև աշխարհի շատ հեղինակավոր բեմահարթակներում՝ ճանաչում ու փառք բերելով իր Հայաստան աշխարհին:

ՀՀ ժողովրդական արտիստի հոբելյանին նվիրված երեկոյի կազմակերպիչները ջանացել էին նվեր մատուցել նրան, ինչն իրականում տեղի ունեցավ և անցավ ավելի քան ջերմ ու անմիջական մթնոլորտում:

Երաժշտական կատարումներով հանդես եկան Քաջարանի արվեստի ու Մեղրիի «Արևիք» արվեստի դպրոցների դասատուները և սաները:

Հոբելյարին բարեմաղթանքներ հղեցին Քաջարանի արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանը, Քաջարանի համայնքապետի խորհրդական Արմենակ Հայրապետյանը՝ հոբելյարին հանձնելով համայնքապետ Մանվել Փարամազյանի շնորհակալագիրը:

Երեկոն վարեց Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը:

Անժելա Աթաբեկյանն ակնհայտորեն հուզված էր, նաև տպավորված փոքրիկ երաժիշտների կատարումներով, որոնց մեջ քիչ չէին քանոնահարները: Հոբելյարը անկեղծ երախտագիտություն հայտնեց հանդիսության կազմակերպիչներին:

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24