Քաղաքական դավադրությունների դեպքում ժողովուրդն իր խոսքը կասի. Նիկոլ Փաշինյան

22.10.2018 15:25
1237

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն: Ֆեսյբուք սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ քաղաքական ուժերը այդ գործընթացին որևէ հակասող գործողություն չեն անի:

«Վաղը լրանում է իմ հրաժարականից հետո օրենքով սահմանված առաջին ժամկետը, արտահերթ ընտրությունների գնալու համար ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ: Գործող Սահմանադրությամբ Խորհրդարանի լուծարման այլ տարբերակ չկա: Կամ պետք է գնայինք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով,  և առանց վարչապետի հրաժարականի, լուծարեինք Խորհրդարանը, կամ պետք է գնայինք այն ուղիով, որով հիմա շարժվում ենք: Որոշեցինք սահմանադրական փոփոխությունների  ճանապարհով չգնալ: Զգացի, որ կլինեն մեկնաբանություններ, թե  երկու ձեռքով կառչում եմ վարչապետի աթոռից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ չէր կարող նման խոսակցությունների հիմք ստեղծել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բոլոր խմբակցությունները հայտարարել են վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին:

«Հարց է հնչեցվում, թե արդյոք այս ընթացքում դավադրություններ հնարավոր են: Տեսականորեն կարող են լինել դավադրություններ: Եթե դա արվի, ապա ժողովուրդն իր խոսքը պետք է ասի: Նույն ճանապարհով կդիմեմ ժողովրդին, կոչ կանեմ հավաքվելու ու իր խոսքն ասելու: Այնպես որ՝ հետևեք իրադարձություններին: Լինենք մշտական կապի մեջ, որ հարցերի վերաբերյալ արագ արձագանքենք, միմյանց հետ կայացնենք որոշումեր: Մի բան ակնհայտ է՝ պետք է գնանք արտահերթի, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը դրան հակասող գործողություն չեն անի»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40