Արծրուն Հովհաննիսյանը երկրի գլխավոր հեռուստաալիքի եթերում պղծել է մեր հերոս նախնիների հիշատակը. Կոպիրկինի նամակը Սուրեն Պապիկյանին

16.05.2025 11:43
647

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բաց նամակով դիմել է ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանին՝ Հանրային ՀՌ եթերում Արծրուն Հովհաննիսյանի հնչեցրած սկանդալային մտքերի առնչությամբ:

«Թույլ տվեք ամբողջ սրտով շնորհավորել ձեզ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, որը մենք հանդիսավոր կերպով նշեցինք անցյալ շաբաթ։ Ուրախալի էր տեսնել, որ մայիսի 9-ին Հայաստանում անցկացված հոբելյանական միջոցառումները լայն հանրային աջակցություն ստացան։ Հանրապետության բնակիչները՝ թե՛ ավագ, թե՛ երիտասարդ սերունդները, իրենց սրտի կանչով եկել էին պատերազմի հուշահամալիրներ՝ հարգելու հայրենիքը պաշտպանելու գնացած 600 հազար հայերի հիշատակը, որոնցից 300 հազարը տուն չվերադարձան։

Հայ ժողովրդի շրջանում Հաղթանակի օրվա նկատմամբ խորը հարգանքի ֆոնին, լայն վրդովմունք առաջացրին ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանի պատմականորեն կեղծ հայտարարությունները, որոնք իրականում արդարացնում էին նացիստական Գերմանիայի ագրեսիան, որոնք նա հնչեցրել էր այս սուրբ օրը երկրի գլխավոր հեռուստաալիքով։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել այն մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի հայտնի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Բաղրամյանի անունը։

Դժվար է նման արարքը գնահատել որպես որևէ այլ բան, քան մեր հերոսական նախնիների հիշատակը պղծելու փորձ, ովքեր կանխեցին Հիտլերի՝ ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու ծրագրերի իրականացումը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»,– ասված է նամակում։

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22