Քաղաքական կարգավորում Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հնարավոր է, պնդում է Լավրովը

14.10.2020 14:20
1294

Քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հնարավոր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները այդ մասին մնում են բանակցությունների սեղանին, ռուսաստանյան մի շարք ռադիոկայանների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Իհարկե քաղաքական կարգավորում հնարավոր է։ Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցությունների սեղանին, դրանց բովանդակությունը արդեն հայտնի է․ դա փուլային, քայլ առ քայլ Ղարաբաղի շուրջ շրջանների ազատագրումն է՝ Ղարաբաղի անվտանգության երաշխիքների պահպանմամբ մինչև վերջնական կարգավիճակը որոշելը, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովմամբ», - հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ Ղարաբաղում պետք է անհապաղ ներդրվեն հրադադարի պահպանման համար անհրաժեշտ մեխանիզմներ։

«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների գծով և համաձայնեցնել հրադադարի վերահսկողության այն նույն մեխանիզմը, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռևս ոչ ոք նույնիսկ չի սկսել քննարկել։ Համապատասխան ազդակները ես վերահաստատել եմ բառացիորեն կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարել էր Ադրբեջանի արտգործնախարարը», - ասել է Լավրովը:

Մոսկվան համարում է, որ այդ հրադադարի ապահովումը հնարավոր կարող է լինել, եթե շփման գծում լինեն ռազմական դիտորդներ։ Լավրովը նույնիսկ չի բացառել, որ այդ դիտորդները լինեն ռուսաստանցի զինվորականներ, սակայն ընդգծել է, որ դրան պետք է համաձայն լինեն հակամարտող կողմերը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40