Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Արցախին իրենց աջակցությունը հայտնած աշխարհահռչակ հայերին

23.01.2023 10:38
813

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել Արցախին իրենց աջակցությունը հայտնած աշխարհահռչակ հայերին։

«Այսօր հերթական անգամ համոզվեցինք, թե որքան արժեքավոր է յուրաքանչյուր հայի ձայնը, որն ապրում է հայրենիքից հեռու, բայց անտարբեր չէ Արցախի ճակատագրի նկատմամբ։ Կարեն Խաչանովի, Հենրիխ Մխիթարյանի, Ռոզա Լինի, Քիմ Քարդաշյանի, Սերժ Թանկյանի և շատ ուրիշ հանրաճանաչ հայերի օրինակները ցույց են տալիս, թե որքան կարևոր է հայկական աշխարհի ներկայացուցիչների աջակցությունը, համախմբվածությունն ու համատեղ ջանքերը՝ Արցախի ձայնն ամբողջ աշխարհում լսելի դարձնելու համար։ Շնորհակալ եմ բոլորին, միջազգային կազմակերպություններին, տարբեր պետությունների կառավարություններին, առանձին գործիչներին, որոնք այս ծանր շրջանում սատարում են  մեզ ու մեր պայքարին։ Վստահ եղեք, որ մենք իսկապես գնահատում և զգում ենք ձեր աջակցությունն այստեղ՝ Արցախում: Այդ աջակցությունը շատ կարևոր է Արցախի 120 հազար հայության համար»,-նշվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

https://artsakhpress.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40