Հանրային ռադիոյի տնօրենի հոդվածում լրագրողական էթիկայի խախտում չկա․ Դիտորդ մարմին

22.03.2024 16:27
687

Ըստ փորձագիտական կարծիքի՝ մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։

 Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի «Ցլերի, հռչակագրի, մեր ինքնության մասին» հոդվածում լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Այս մասին ասվում է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հրապարակած փորձագիտական կարծիքում։

«Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը»,- նշված է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքում։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցից հետո Գարեգին Խումարյանը հոդված էր հրապարակել՝ գնահատական տալով հաղորդավարի աշխատանքին։ Խումարյանը նաև իր անհամաձայնությունն էր հայտնել հաղորդման ընթացքում Հայաստանի անվտանգության վերաբերյալ Փաշինյանի հայտնած դիրքորոշմանը։

Հոդվածի հրապարակումից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, թե առաջիկայում քննության կառնի Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին։ Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը` օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։

Ավելի ուշ Խորհուրդը դիմել էր Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին՝ Խումարյանի գործողությունների վերաբերյալ փորձագիտական կարծիք ստանալու ակնկալիքով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40