ՌԴ-ն զիջում է դիրքերը հայ հասարակությունում. Gallup International Association-ի հետազոտությունը

02.11.2018 22:44
1190

Հոկտեմբերի 31-ին Gallup International Association հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց սեպտեմբերի 3-ից 11-ն անցկացված հարցման արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է Երեւանում եւ մարզերում՝ համապատասխանաբար 33 եւ 67 տոկոս բաշխումով: Հարցվել են 1106 չափահաս քաղաքացիներ: Հարցվածներն ընտրվել են պատահականության սկզբունքով:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ հայ-ռուսական համագործակցությունը շարունակում է առաջնային մնալ հասարակության համար: Դա կարելի է եզրակացնել տարօրինակ ձեւակերպում ունեցող հարցի պատասխաններից. «Ներկայումս որոշ երկրներ ձգտում են միավորման, մյուսները՝ հակառակը, ինքնուրույնության։ Եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշելու, նշված երկրներից որոնց հետ ճիշտ կլիներ միավորել մեր երկրին»: Հարցվածների 40,9 տոկոսը այդ հարցին պատասխանել է՝ Ռուսաստանի: ԵՄ-ի հետ միավորվելու կողմնակիցները կազմել են հարցվածների 12,3 տոկոսը, իսկ 7,7 տոկոսի կարծիքով` ճիշտ կլիներ միավորվել ԱՄՆ-ի հետ: Հարցվածների կես տոկոսն էլ նշել էր Թուրքիան՝ նկատի ունենալով Արեւմտյան Հայաստանը: 30,1 տոկոսի կարծիքով՝ կարիք չկա որեւէ երկրի հետ միավորվելու:

Հարցվածները պատասխանել են նաեւ այն հարցին, թե նոր իշխանությունները դեպի որ երկիր կամ երկրներ կփոխեն Հայաստանի ինտեգրման վեկտորը: Հարցվածների 28,9 տոկոսը գտնում է, որ Հայաստանի իշխանության համար գերակա է համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի հետ, 14,1 տոկոսը՝ ԵՄ-ի, իսկ 7,1 տոկոսը՝ ԱՄՆ-ի: 12,6 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: 35,4 տոկոսը կարծիքով՝ Հայաստանը կունենա հավասար հարաբերություններ ազդեցության բոլոր կենտրոնների հետ:

Մոտավորապես նույն պատկերն է անվտանգության ապահովման հարցում: Հարցվածների 40 տոկոսի կարծիքով` Հայաստանն ինքնուրույն պետք է ապահովի իր անվտանգությունը: 39,7 տոկոսը կարծում է, որ ՀՀ անվտանգությունը պետք է ապահովվի Ռուսաստանի կողմից, 9 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի: Եւս 3,9 տոկոսը որպես ՀՀ անվտանգության հնարավոր երաշխավոր նշել է ՀԱՊԿ–ը։

Հետաքրքիր է, իհարկե, թե ինչպես է ՆԱՏՕ-ն ապահովելու ՀՀ անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանին սպառնացող պոտենցիալ վտանգների թվում ՆԱՏՕ-ի խոշորագույն բանակ ունեցող երկրներից մեկն է՝ Թուրքիան: Սակայն, այս հետազոտությունն ի հայտ է բերել մեկ այլ, առավել հետաքրքրական ցուցանիշ՝ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի անկում:

Նավասարդյանի խոսքով՝ 2015 թ. մայիսից մինչեւ 2018 թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը 63 տոկոսից նվազել է 40.9-ի: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ հետաքրքրության անկումը պայմանավորված է ռուսական կազմակերպությունների անբավարար ինտենսիվ աշխատանքով, ինչպես նաեւ այլ երկրների ակտիվ ու արդյունավետ աշխատանքով։

Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ հասարակության շրջանում իրոք նկատվում էր ռուսական քաղաքականության նկատմամբ քննադատության աճ: Սակայն, որպես կանոն այդ քննադատությունը հասարակության՝ սեփական իշխանություններին ուղղված բողոքի չափաբաժին էր: Սկսած 2014 թ. ԵԱՏՄ-ին անդամակցելու անակնկալ որոշումից, 2015 թ. այդ բողոքն արտահայտվեց Բաղրամյան պողոտայում՝ «Էլեքտրիկ Երեւանի» ընթացքում, իսկ հաջորդ տարի արդեն հասավ իր գագաթնակետին ապրիլյան պատերազմի եւ դրան հաջորդած իրադարձությունների ընթացքում: Ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանին ուղղված քննադատության ալիքը հասավ, թերեւս, ամենաբարձր կետին՝ կապված Ադրբեջանին զենք վաճառելու հետ:

Այդ ընթացքում, իհարկե, կարծիք կար, որ Հայաստանում ամենեւին էլ հակառուսական տրամադրություններ չեն, այլ սեփական քաղաքականության վերաիմաստավորում: Այլ հարց է, որ այդ վերաիմաստավորումն ընթանում էր ոչ Ռուսաստանի օգտին: Դրա պատճառներից մեկը ռուսական կազմակերպությունների գործունեության վերոնշյալ պասիվությունն էր եւ այլ կենտրոնների ակտիվությունը: Վերջիններին ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինը անդրադարձել էր դեռեւս 2014 թ.՝ նշելով, որ «պետք է այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում»: Այս հայտարարությունն, ի միջի այլոց, եւս բացասաբար ընդունվեց հասարակության կողմից: Բնական է, որ այս բոլոր գործոններն իրենց բացասական ազդեցությունն են թողել հասարակական կարծիքի վրա, ինչի հետեւանքով էլ գրանցվել է նման կտրուկ անկում:

Մյուս կողմից, թվում էր, թե հետհեղափոխական շրջանում նոր մակարդակի բարձրացած հայ-ռուսական հարաբերությունները պետք է գոհացնեին հասարակությանը: Սակայն այստեղ էլ ի հայտ է գալիս այն հանգամանքը, որ հասարակության սպասումները Ռուսաստանից կամ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից ավելի մեծ են, քան ԱՄՆ-ից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից: Այդ պատճառով Հայաստանում գործող ռուսական կազմակերպություններից մեծ ջանքեր կպահանջվեն հայ հասարակության մեծամասնության համակրանքը վերադարձնելու համար:

Այդուհանդերձ, պնդել, թե Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի անկումը շարունակական է՝ չի կարելի: Ելնելով նրանից, որ նախկինում հակառուսական տրամադրությունները հայ հասարակությունում ծագում էին սեփական երկրի անարժանապատիվ քաղաքականության հետեւանքով՝ կարելի է ենթադրել, որ այժմ միտումը բացասական չէ:

armtimes.com

 

 

 

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21