Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորանքը՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

01.09.2025 10:17
448

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Այս օրը հատկապես ոգևորիչ և հիշարժան է առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր առաջին քայլերն են անում դեպի կրթության աշխարհ՝ լի սպասումներով և նոր բացահայտումներով: Ցանկանում եմ, որ այս ուսումնական տարին լինի արդյունավետ ու լիարժեք, իսկ ձեր ճանապարհը՝ լուսավոր ու հաջողություններով լեցուն։ Թող գիտելիք ստանալու այս օրվա խանդավառությունն ու բարձր տրամադրությունը ուղեկցեն ձեզ ողջ ուսումնառության ընթացքում:

Հատուկ շնորհակալություն և շնորհավորանքներ եմ հղում նաև բոլոր մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը։ Ձեր հետևողական աշխատանքի, նվիրումի և մասնագիտական պատասխանատվության շնորհիվ է ձևավորվում մեր հասարակության մտավոր ներուժը։ Մաղթում եմ հաջողություններ, մասնագիտական ձեռքբերումներ, նոր լիցքեր ու եռանդ՝ սերունդներին հայեցի կրթելու, բարոյական արժեքներով դաստիարակելու և հայրենասեր քաղաքացի ձևավորելու ձեր կարևոր առաքելության մեջ։

Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է, ուստի արագ փոփոխվող և զարգացող աշխարհի մարտահրավերներին կարող եք դիմագրավել միայն արդիական, կայուն և հարուստ գիտելիքներով: Հիշե՛ք, որ գիտելիքն է այն իրական և անփոխարինելի հարստությունը, որը ոչ ոք ձեզանից խլել չի կարող:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ կյանքի այս հիշարժան փուլի մեկնարկի առթիվ: Թող ուսումնական տարվա յուրաքանչյուր օր ձեզ համար լցված լինի նոր մտքերով, առաջընթացով ու հստակ քայլերով դեպի երազանքներ։

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները․ ովքեր են առաջատարները

26.10.2026 00:35

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53