Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ. Լուսինե Ավանեսյան

18.05.2023 19:56
869

ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանի` ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն՝ արձագանքելով այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի` ԱԺ լիագումար նիստում այն հայտարարությանը, որ Հանրապետության նախագահին առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: Թովմասյանի խոսքով, եթե այդ մոդելը չաշխատի, նախագահը պետք է կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնի, կա՛մ դնի իր վստահության հանրաքվեն:  
 
«Նշեմ, որ մայիսի 15-ից Նախագահը հանդիպում - քննարկումներ է սկսել հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Արայիկ Հարությունյանը պատրաստ է լսել Արցախի Հանրապետության ճակատագրով մտահոգ բոլոր ուժերին և անհատներին, քննարկել բոլոր առաջարկներն ու ծրագրերը և հուսով է, որ փոխհարգանքի մթնոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, որոնք կծառայեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերին»,- նշել է Լուսինե Ավանեսյանը և ավելացրել, որ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Նախագահն ընդունելու է համապատասխան որոշումներ, որոնց վերաբերյալ պատշաճ կերպով կիրազեկվի հասարակությունը:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22