Մարզային բուժկենտրոնները կանցնեն առողջապահության նախարարության ենթակայության տակ, որևէ ԲԿ չի փակվելու. Ավանեսյան

01.10.2025 12:25
487

Մարզային բժշկական կենտրոնները կանցնեն ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, կլինեն կառավարչական փոփոխություններ: Նախարարության ենթակայության անցնելու համար  նախատեսված կազմակերպաիրավական ձևակերպումների մասով աշխատանքը կատարվել է: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Պետությունը, լինելով ՓԲԸ-ների հիմնադիր, առաջին հերթին, իհարկե, ունի նպատակ այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել:

Բայց ուզում եմ ընդգծել, որ մենք այս ՓԲԸ-ների կառավարմանը մոտենում ենք որպես կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան, շահույթ գեներացնելու և պետության ներդրումները ճիշտ ձևաչափով վերադարձնելու, մեծացնելու և ընդլայնելու տրամաբանության մեջ: Ես սա շեշտադրում եմ, որովհետև մեր ընդհանուր համակարգի գործունեությունը և ֆինանսավորման սկզբունքն այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից, թե դա պետակա՞ն ԲԿ է, թե՞ մասնավոր: Մենք ունենք ծառայության որակին վերաբերելի հստակ չափորոշիչներ և փոխհատուցում ենք մեր գինն այնպես, որպեսզի ԲԿ-ներն ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել և ապահովագրության շրջանակներում էլ:

Դրա համար հավաքագրված տեղեկատվության և արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականության: Սա վերաբերում է այն բանին, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալների կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձևաչափով:

Միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունները, որ որևէ ԲԿ չի փակվելու, որևէ ԲԿ չի կրճատվելու, բոլոր մարզային ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, շենքերում և տեղակայման վայրերում»,- ասաց նա:

Նախարարը հավելեց՝ նախաձեռնության նպատակն է ունենալ միասնական տրամաբանությամբ և ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի գումարները, որ վճարվում են ծառայությունների դիմաց, ոչ թե տրամադրվեն կառավարչական, վարչական ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ կոնկրետ ծառայություններ սպասարկելուն և բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40