Խորհրդարանական երեք խմբակցությունները դատապարտել են Սամվել Բաբայանի գրասենյակի տարածած սպառնալիքները

27.02.2019 21:49
1071

Վերջին շրջանում Արցախում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և դրանց հիման վրա հանրային հնչեղություն ստացած մի շարք հարցերի այսօր Ազգային ժողովում կայացած լիագումար նիստի ժամանակ անդրադարձել են «Հայրենիք», «Ժողովրդավարություն» և «Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով «Հայրենիք» խմբակցության տեսակետը՝ պատգամավոր Ռոբերտ Ղահրամանյանն ասել է, որ Արցախի ներքին կյանքում վերջերս արծարծվում է մի հարց, որն իր արտաքին կերպավորմամբ չէր հրավիրի իրենց ուշադրությունը, եթե չլինեին այն կողմնակի ու անցանկալի ազդեցությունները, որոնք հասարակական համերաշխության, օրինականության և կայունության առումներով խմորումների տեղիք կարող են տալ:
«Գործ ունենք մի վիճակի հետ, երբ առերևույթ իրավականության ու օրինապաշտության քողի ներքո փորձ է արվում շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսելու Արցախի իշխանությունների և, առհասարակ, ժողովրդական ներկայացուցչականություն ունեցող ամբողջ քաղաքական համակարգի հետ: Մենք սա համարում ենք սկզբունքորեն անթույլատրելի: Եվ պատճառը, բնավ, այն չէ, որ այսօր մենք հանդես ենք գալիս առաջատար քաղաքական ուժի դիրքերից: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական ամբիցիաներն ու անցյալից եկող քինախնդրությունը ժողովրդական հոգսերի հանդեպ սրտացավ լինելու պատրանքի տակ շահարկելու միջոցով անազնիվ և իր էության մեջ ոչ լեգիտիմ  պայքար, որի արդյունքում չեն լինի շահողներ, փոխարենը կլինեն միայն պարտվողներ: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն այն պարզ ու մատչելի փաստը, որ Արցախը պատերազմական ու համապետականաշինության աստիճանական ու հետևողական զարգացման երկարատև ճանապարհի վրա է»,- մասնավորապես նշել է Ռ. Ղահրամանյանը:
«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանն էլ կարծում է, որ վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով մեր հասարակական, քաղաքական օրակարգում հայտնվել է մի թեմա՝ կապված սահմանադրական փոփոխությունների հանրային նախաձեռնության հետ, որը, փոխանակ ունենա օրինական, քաղաքակիրթ շարունակություն, ընդհակառակը, որոշ ուժերի կողմից տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել:
 
«Բանը հասել է նրան, որ Արցախի իշխանություններին սկսել են մեղադրել ինչ-ինչ մտացածին, խոչընդոտող գործողությունների մեջ և խոսել վերջնագրերի լեզվով՝ սպառնալով հեղափոխությամբ: Թե ինչ հեղափոխության մասին է խոսքը, թողնում ենք նրանց երևակայությանը: Անկեղծ ասած՝ մեզ թվում էր, թե Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի՝ հարցազրույցում տրված պարզաբանումներից հետո նրանք կհասկանան խնդրի էությունը և ճիշտ հետևություններ կանեն: Պարզվում է՝ ոչ: Ավելին, «Սամվել Բաբայանի գրասենյակ» անվամբ հանդես եկող սուբյեկտը իրեն դրսևորում է ամբարտավան կեցվածքով իշխանության ներկայացուցչի հանդեպ, որն անընդունելի և դատապարտելի է: Մեր երկրում որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից, և այս դեպքում էլ ամեն ինչ պետք է արվի Սահմանադրության, օրենքի և դրանցից բխող իրավական ակտերի շրջանակներում, անկախ անձի կարգավիճակից և նրանից, թե ինչ պաշտոնների կարող է հավակնել նա: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս թեմայի շուրջ ակտիվությունը միտում ունի անցանկալի աղմուկ և անիմաստ վեճեր հրահրելու հանրության շրջանում՝ շեղելով ուշադրությունը մեր օրախնդիր հարցերից: Պետք է հասկանալ, որ նման իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:
Իսկ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը նշել է, որ սոցցանցերում և մեդիադաշտում տիրող աննախընթաց զարգացումները հաճախ ստեղծում են հասարակական ընկալումների  խեղաթյուրված խճանկար:
 
«Մեր պետականության և ազգային ազատագրական պայքարի 30-ամյա պատմությունը լի է հերոսական և պատմական արժեք  ունեցող դեպքերով: Սակայն քիչ չեն  նաև այն մութ էջերը, որոնց մասին բարձրաձայնելը երբեմն անհրաժեշտություն է դառնում: Այժմ դեռ ժամանակը չէ ամբողջապես անդրադառնալու 1991-1999 թթ. Արցախում տեղի ունեցած հանրությանը հայտնի և ոչ հայտնի ներքաղաքական մութ էջերին: Սակայն արցախցիների հիշողությունից չի ջնջվել  հատկապես հետպատերազմյան (1994 թվականից հետո) շրջանում Արցախում սկիզբ առած և  արմատավորված կաստայական, բռնատիրական ու մենատիրական համակարգը, որն ուղեկցվում էր ծեծով, ջարդով, ձերբակալություններով, ահաբեկչություններով: Բոլորն են հիշում, թե ինչ ահ ու սարսափի մեջ էր ապրում արցախցին այդ օրերին, թե ինչպես էին խորտակվում մարդկանց ճակատագրերը, ինչպիսի քմահաճությամբ էր կառավարվում երկիրը, ինչպես էր անձի իշխանությունը գերակայում օրենքի իշխանությանը, իսկ ժողովրդավարական սկզբունքների արմատավորման նվազագույն նշույլներ չէին ուրվագծվում: Իսկ քաղաքական մրցակցության, իշխանության տարբեր թևերի տարանջատման, տեղական ինքնակառավարման հաստատման, ազատ խոսքի և մամուլի կայացման մասին կարելի էր  միայն երազել: Ինչևէ, մեր նորանկախ պետության կենսունակությունը պայմանավորված չէ անձերով և անձերի իշխանությամբ: Բոլորին հասկանալի է, թե որ և ինչ ժամանակաշրջանի մասին է խոսքը: Այսօր կարող ենք վստահորեն հայտարարել, որ անցյալի բարքերն ու ժամանակները այլևս տեղ չունեն Արցախում: Ազգային արժեքների վրա հիմնված և ժողովրդավարական ուղիով զարգացող Արցախն այլընտրանք չունի: Օրենքի գերակայությունը վեր է ամեն ինչից: Այո՛, յուրաքանչյուր ոք ունի ընտրելու և ընտրվելու իրավունք, բայց օրենքի պահանջներին համապատասխան»,- ասել է Ա. Գաբրիելյանը:
 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10