Քաղաքամայր Երևանը տոնում է 2800-ամյա հոբելյանը. «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները մեկնարկում են մարաթոնով

21.10.2018 09:29
1060

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովրդի հպարտությունը՝ Հռոմից էլ հին Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը: Ավանդույթի համաձայն` ամեն տարի երևանցիները՝ քույր քաղաքների և բարեկամ երկրների քաղաքների պատվիրակությունների հետ մեծ շուքով են տոնում իրենց սիրելի քաղաքի օրը, նրան երգեր ձոնում, հետաքրքիր միջոցառումներ կազմակերպում: Այս տարին բացառություն չէ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին՝ տոնական օրվա վաղ առավոտյան  հանդիսությունները կմեկնարկեն Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երևանյան մարաթոնով:

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում:

Կիրովի անվան մանկական զբոսայգում կանցկացվի «Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը,  «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ:

Միջոցառումների կարևոր մասն է կազմում նաև «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը կգործի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:

Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող խմբերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում:  Կանցկացվեն նաև  ազգային երգ ու պարի, ջազ, ռոք երաժշտության համերգային ծրագրեր: Նորաձևության երկրպագուները հնարավորություն կունենան նորովի ընկալել հայկական տարազն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով ցուցադրությունը դիտելով:

«Էրեբունի-Երևան 2800»-ի գալա համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում և կեզրափակվի գեղեցիկ հրավառությամբ:

Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում:

Համաձայն տարածված տեսակետի՝ Երևանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում՝ Էրեբունի անվամբ։ Ըստ Վանում գտնված սեպագիր տարեգրության՝ Արգիշտի Ա-ն իր ղեկավարման 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին-Բերդի բլրի վրա գտնված մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է. «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամի երկրների: Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր...»։ Բնակավայրի տարածքում հայտնաբերվել են ավելի հին քաղաքների ու ավանների ավերակներ, ինչպիսին են Թեշեյբանին և Շենգավիթը, որոնք ունեն ավելի հին թվագրում: Հնագիտական պեղումների արդյունքում պարզվել է, որ մարդը Երևանում բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ: Ըստ ժողովրդական ավանդության՝ Երևանը կապվում է Նոյի անվան հետ.  Նոյն է այդպես կոչել այն ցամաքը, որն առաջինն է նկատել ջրհեղեղից հետո:

էրեբունին Աքեմենյան շրջանում (մինչև մ.թ.ա. 330 թվական) դառնում է Հայաստանի հյուսիսային հատվածի վարչական կենտրոնը, Հայոց թագավորության շրջանում մայրաքաղաք են դառնում այլ քաղաքներ։ Յոթերորդ դարում Երևանը գրավում են արաբները։ Քաղաքը 850 թվականին ազատագրում է Հայոց իշխան, հետագայում թագավոր Աշոտ Բագրատունին և այստեղ բերդ կառուցում։ 14-րդ դարի վերջերին թյուրքական ցեղերը, թափանեցելով Հայաստան, հիմնում են Երևանի կուսակալությունը։ Երկիրը դառնում է թուրք-պարսկական պատերազմների թատերաբեմ, Երևանի կուսակալությունը անցնում է պարսկական տիրապետության տակ՝ այնուհետև դառնալով Երևանի խանություն։ Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, 1828 թվականին Ռուսական կայսրության կազմում ձևավորվում է Երևանի նահանգը։ 1913 թվականին Երևանի բնակչությոան թիվն անցնում է 35 հազարից. քաղաքում կար էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, հեռախոսակապ, գործում էր մի քանի արդյունաբերական ձեռնարկություն, էլեկտրական տրամվայ։

Ավելի քան 400 տարի վարչաքաղաքական կենտրոն եղած Երևանը դառնում է 1918 թվականի մայիսի 28-ին հռչակված Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը. Երևանում բնակություն են հաստատում հարյուրավոր հայեր՝  ոչ միայն Արևելյան, այլև Արևմտյան Հայաստանից: 1920-ին Երևանը դառնում է Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը, որտեղ հաջորդ տասնամյակներում մեծ աշխատանք է կատարվում քաղաքի ընդլայնման, ենթակառուցվածքների ստեղծման, արդյունաբերական և այլ ոլորտների ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։1991 թվականին հայ ժողովուրդը կրկին նվաճում է անկախ ապրելու իրավունքը, և Հայաստանի երրորդ հանրապետության մայրաքաղաք Երևանը շարունակում է քաղաքաշինական զարգացումը։ Այժմ քաղաքամայր Էրեբունի-Երևանն իր դիմագիծն ունեցող եվրոպական քաղաք է, որտեղ իշխում է հայ բազմադարյա ճարտարապետության շունչը, և կան բազմաթիվ, տարբեր դարաշրջանները ներկայացնող պատմամշակութային հուշարձաններ և շենքեր, որտեղ ապրում են արդեն նոր Հայաստանում արարող և ստեղծագործող երևանցիները։

 

 

 

Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը

12.01.2026 00:35

Իսրայելը Իրանի դեմ պատերազմի կգնա միայն այն դեպքում, եթե հարձակումը սկսի ԱՄՆ-ն․ իրանագետ

11.01.2026 18:43

ԱՄՆ-ի հարձակմшն դեպքում Իսրայելի և ԱՄՆ ռազմածովшյին կառույցները կդառնան մեր օրինական թիրшխները. Իրանի խորհրդարան

11.01.2026 11:55

Չարագործի հետ դատաստանի է ենթարկվելու նաև այդ ամենի հանդեպ անտարբեր կեցվածք ընդունած անձը․ Տեր Ասողիկ

10.01.2026 23:44

ԿԳՄՍՆ աշխատակիցներին բաժանվել է 382, 5 մլն դրամ պարգեւավճար. նախարարությունում տեղյակ չեն մանկավարժները հավելավճար ստացել են, թե ոչ

10.01.2026 22:25

Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից

10.01.2026 14:32

Իրավիճակն ընդհանուր առմամբ ունի ռիսկային տարրեր, սակայն մնում է Իրանի իշխանությունների կառավարելիության շրջանակում․ իրանագետ

10.01.2026 12:51

«Թող Ամենասուրբ Աստված Իր աստվածային արդարությամբ և ճշմարտությամբ Հայոց Եկեղեցուց սրբի և հեռացնի վարձկան, կեղծ և արծաթասեր՝ անդեմ ու աննկարագիր սպասավորներին». Հայր Ասողիկ

10.01.2026 01:18

Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

09.01.2026 18:32

Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկnւպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում

09.01.2026 16:24

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.01.2026 16:10

Շահարկվող զրպարտությունների առնչությամբ

09.01.2026 16:04