Քաղաքապետարանում ընդդիմությունը զայրացած է. «Թանկացնում ենք ամեն ինչ»

25.12.2018 15:31
1185

Երևանի ավագանին դեկտեմբերի 25-ին Երևան համայնքում տեղական տուրքերի և տեղական վճարների 2019-ի դրույքաչափերի բարձրացում իրականացրեց։ Նախագծերին կողմ քվեարկեցին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամները, իսկ «Լույս» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ եղան։

Երևանում տեղական տուրքերի 2019-ի դրույքաչափերը սահմանելու նախագիծը քննարկվեց թեժ մթնոլորտում։ Դրանով նախատեսվում է, որ 2019-ին ոչ հիմնական շենքերի և շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքը մինչև 20 քմ դեպքում բարձրացվելու է 6 000 դրամով կամ 40 տոկոսով, իսկ 20 և ավել քմ-ի դեպքում՝ 10 000 դրամով կամ 40 տոկոսով:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ 2019-ի տուրքերի բարձացմանը դեմ է քվեարկելու։ Նա ասաց. «Մեր նոր իշխանությունները եկել են ու սկսել են տուրքերի բարձրացումից և բեռը դրել են առաջին հերթին փոքրի և միջինի վրա։ Տուրքերը բարձրացնում են, բեռը բարձրացնում է 24:00-ից հետո աշխատող կազմակերպության վրա։ Այն փոփոխությունները, որոնք դուք եք նախատեսում, կիսալուծում են»։

Երկրորդ նախագծով աճում են Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների ծառայությունների վճարները։ Ըստ նախագծի՝ 2 800 դրամով կամ 16 տոկոսով բարձրանալու է վճարը գործիքային բաժիններում, երգեցողությանը՝ 4 300 դրամով կամ 28,7 տոկոսով, 2 000 դրամով կամ 15,4 տոկոսով՝ պարարվեստինը, կերպարվեստինը՝ 300 դրամով կամ 3,3 տոկոսով, թատերարվեստինը՝ 700 դրամով կամ 8,7 տոկոսով։ Նախագծում նշված է, որ քաղաքապետարանի ենթակայության թվով 26 երաժշտական և արվեստի դպրոցներից յուրաքանչյուրում գործում է շուրջ 30 բաժին՝ արտադպրոցական կրթադաստիարակչական ուսուցման ծառայություններ մատուցելով մոտ 9 000 երեխայի։

Այս նախագծով Երևանի ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար առաջարկվում է մեկ երեխայի հաշվարկով տեղական վճարի դրույքաչափը սահմանել ամսական 22 500 դրամ: Հիմնավորվում է, որ մանկապարտեզները տարիներ շարունակ ֆինանսավորվել են երեխաների թվով: Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 160 մանակապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարի հաշվարկման հիմքում ընկած է մանկապարտեզ հաճախող երեխաների վրա կատարվող ուղղակի ծախսը:Նախորդ տարի ևս նույն վճարն էր սահմանված մանկապարտեզների պարագայում

Բարգավաճ Հայաստան խմբակցության ղեկավար Արման Աբովյանը նախագիծը ներկայացնելուց հետո վրդովված հայտարարեց. «Արդեն երկրորդ նախագիծն է, որ վճարների ավելացում է նախատեսվում։ Թանկացնում ենք ամեն ինչ»։

Քաղաքապետ Հայկ Մարությանն այս նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ ծառայությունների ավելացված վճարները սուբսիդավորվելու են քաղաքային բյուջեից, այնպես որ քաղաքացիները բեռն իրենց վրա չեն զգա ու կվճարեն նախկին դրույքաչափերով։ Նրա խոսքով՝ այսկերպ երաժշտական դպրոցներում կավելանան դասաժամեր և կբարձրանա ուսուցման որակը։


Գևորգ Թոսունյան

civilnet.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40