Քաղաքացիները սեպտեմբերի 1-ից վարորդական վկայականի քննությունները կկարողանան վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը

15.05.2025 14:28
6786

2025 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան հավելյալ վճարի դիմաց վարորդական վկայական ստանալու համար քննությունը վերահանձնել նաև բացասական գնահատական ստանալու հաջորդ օրը։ Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթը հավանության արժանացա ՀՀ կառավարության մայիսի 15-ի նիստում։ 

Համաձայն հաստատված նախագծերի՝ վարորդը բացի պլաստիկ տարբերակից կարող է ունենալ նաև վարորդական վկայականի թվային տարբերակը, որը Պարեկային ծառայության կողմից կհամարվի իրավաչափ և վարորդի մոտ պլաստիկ քարտի ֆիզիկական բացակայությունը վարչական պատասխանատվության չի հանգեցնի։

Նախագծերի փաթեթի հիմնական զեկուցող, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շեշտեց, որ նախագիծն առաջարկում է կարգավորել 3 խումբ հարց։  

«Առաջինը՝ պետք է շեշտեմ, որ թե՛ մեր հանրապետությունում, թե՛ միջազգային պրակտիկայում գոյություն ունի ստանդարտից տարբերվող արագացված և արտոնյալ պայմաններում ծառայությունների մատուցման տրամաբանություն ևս, որի դեպքում համապատասխան վճարի դիմաց անձը կարողանում է շատ ավելի կարճ, շատ ավելի հարմարավետ տարբերակում ստանալ իր ծառայությունը, և մեր հանրապետությունում այդպիսի ծառայությունները բազմաթիվ են։ Ներքին գործերի նախարարության մակարդակում կցանկանայի, օրինակ, առանձնացնել անձնագրային ծառայությունների ոլորտը, երբ ունենք ստանդարտ վճարի դիմաց մատուցվող ծառայություն և արագացված կարգով անձնագրի կամ նույնականացման քարտի տրամադրման դեպքում հավելյալ վճարի դիմաց ծառայությունը ստանալու մեխանիզմ։ Նույնն առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական և գործնական քննությունների համար»,-ասաց նախարարը։ 

Նախարարի բնութագրմամբ՝ եթե անձը թե՛ տեսական, թե՛ գործնական քննություններից ստանում է բացասական գնահատական, ապա նա միայն մեկ շաբաթ անց ունի վերահանձնման հնարավորություն, բայց քաղաքացիներից լինում են բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ, որտեղ նշվում է, որ որոշակի գումարի դիմաց նրանք պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել և դրա դիմաց ոչ թե 7 օր հետո վերահանձնել քննությունը, այլ, օրինակ, պայմանական՝ հաջորդ օրը կամ չորս օր հետո, որովհետև լինում են իրավիճակներ, երբ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս կողմից կարիք կա քննությունը հանձնել շատ ավելի սեղմ ժամկետներում։  

«Ըստ այդմ՝ առաջարկում ենք բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճար, որը կկազմի 45 հազար դրամ, բացասական ստանալուց 3 օր հետո քննությունը վերահանձնելու դեպքում՝ 30 հազար դրամ։ Սա հավելյալ հնարավորություն է ՀՀ քաղաքացիների համար։  Այսինքն` վերահանձնման ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր է, պահպանում ենք, սակայն, եթե անձը ունի հնարավորություն և ցանկություն՝ հավելյալ վճարի դիմաց ստանալ հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում տալիս  ենք իրավական նոր հնարավորություն»,– հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ մեկ այլ փոփոխությամբ` եթե 2-րդ վերահանձնման ժամանակահատվածը մեկ ամիս անց է, ապա այս դեպքում ևս սահմանվել են ժամկետային որոշակի հնարավորություններ. եթե մեկ ամիս անց ևս անձը ստանում է բացասական գնահատական, ապա նա կարող է քննությունը վերահանձնել 7-րդ և 14-րդ օրը։

Նախարարի խոսքով՝ հարցերի երկրորդ խումբը վերաբերում է հաշվառման վկայագրերի և վարորդական վկայագրերի թվայնացմանը․ «Մենք հնարավորություն ենք տալիս հաշվառման վկայագրին և վարորդական վկայականի պլաստիկ տարբերակին զուգահեռ ունենալ նաև թվայնացված տարբերակը, և ՀՀ տարածքում իրավաչափ ու թույլատրելի համարել նաև դրանց շրջանառությունը։Եթե առկա է ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և այդ անձը չունի պլաստիկ վկայականը, բայց կա թվային տարբերակը, ապա դա չի հանգեցնի վարչական պատասխանատվության կիրառման։ 

Երրորդ խումբ կարգավորումները վերաբերում են թվային հարթակում տրանսպորտային միջոցների առուվաճառքի իրականացմանը։ Նախորդ նիստում ես նշել էի, որ մենք մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալու, որպեսզի եթե առաջին անգամ է գրանցումը տեղի ունենում, հաշվառման համարանիշը ստանան նաև փոստային առաքման միջոցով։ Սա թույլ կտա համապատասխան վճարի դեպքում քաղաքացուն առաքել հաշվառման համարանիշը։ Սա ևս հավելյալ ծառայություն է, և, եթե քաղաքացիները ցանկություն չունենան սրանից օգտվել, ապա պահպանվում է ստանդարտ տարբերակը»,-նշեց Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ նախատեսվում է հաշվառման և վարորդական վկայականների թվային տարբերակների դեպքում նաև լրացուցիչ բոնուսներ ապահովել քաղաքացիների համար` տարբեր ծառայություններից օգտվելու դեպքում։

Նախարարը հայտնեց, որ այս ընդհանուր օրենսդրական կանոնների ուժի մեջ մտնելու ժամկետն առաջարկվում է ֆիքսել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը։ 

Armenpress

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09