Քաղցկեղի վախեցնող վիճակագրություն ունենք, ինչպես զարգացած երկրներում.Նաիրա Ջանոյան

04.02.2025 12:26
1040

«Կանխարգելման համար շատ ակտիվ պետք է պայքարենք ծխելու դեմ, նաև՝ անառողջ սննդակարգի և պետք է վարենք առողջ ապրելակերպ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։

Մասնագետը նաև որպես քաղցկեղի պատճառ նշեց ավելորդ քաշը, ոչ ակտիվ ապրելակերպը և կոչ արեց յուրաքանչյուրին պայքարել դրա դեմ։

Ըստ Քնար Ղոնյանի կարևոր է նաև պատվաստումային գործընթացը։



«Միայն Արգանդի պարանոցի քաղցկեղի պարագայում, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները էական ազդեցություն են ունենում»,- հայտնեց բժիշկը և նշեց, որ Հեպատիտ Բ-ի դեպքում էլ շատ կարևոր են պատվաստումները։

Նա նաև հիշեցրեց, որ Գեղարքունքի մարզում 45-ից բարձր տարիքի կանայք կարող են անցնել սկրինինգի ուսումնասիրություն, որից հետո շարժական ախտորոշիչ կայանը կլինի նաև այլմարզերում։

«Կան ուռուցքային հետազոտություներ, որոնք ելկակետային ակրող են լինել բարորակ և եթե տարիների պարբերականությամբ մամոգրաֆիկ ուսումնասիրություն արվի և պարզվի, որ փոփոխություն չկա, նման պացիենտը կարող է հանգիստ լինել, բայց շարունակել ողջ կյանքի ընթացքում հետազոտվել»,- ասաց ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանը։

Նրա խոսքով՝ առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ վախեցնող վիճակագրություն ունենք, ինչպես զարգացած երկրներում։

«Եթե 1975 թվականին ունեինք ամեն 11 կնոջից քաղցկեղով մեկ հիվանդացություն, ապա հիմա ամեն 8 կնոջից մեկն է հիվանդանում»,-հայտնեց ջանոյանը և որպես պատճառ նշեց նաև օդի աղտոտվածությունը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22