Լարիսա Արսենի Գրիգորյան

15.05.2023 16:34
2485

Ազնվական արմատներով, տիպիկ ազնվական, կանացի մեծ հմայքի տեր, հպարտ քայլվածքով մի գեղեցիկ կնոջ, մայրիկի, տատիկի, քնքուշ քրոջ մասին է խոսքը:

Լարիսա Արսենի Գրիգորյան...

Սիրելի, նվիրված, հոգատար, հրաշալի մայր և տատիկ երեխաների, թոռների, ծոռների համար, ովքեր հպարտանում են նրանով, պաշտում ու սիրում անսահման ու աննկարագրելի սիրով:

Ծնվել է Կապանի շրջանի Ներքին Հանդ գյուղում 1945 թ. հուլիսի 7-ին: Դպրոցն ավարտելուց հետո ստացել է բարձրագույն կրթություն: Սովորել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: Աշխատել է Կապանի շրջանի Շիշկերտ գյուղի դպրոցում՝ ուսուցչուհի, Ներքին Հանդ գյուղի դպրոցում՝ տնօրեն, Քաջարան քաղաքի մանկապարտեզում՝ վարիչ, Լեռնաձոր գյուղի, Կապան քաղաքի թիվ 1 և թիվ 13 դպրոցներում՝ ուսուցչուհի:

Աշխատանքի վայրերում մեծ հեղինակություն ուներ, վայելել է բոլորի սերն ու հարգանքը, եղել է աշխատասեր, բարեխիղճ, պատասխանատու, մեծ գրքասեր: Կատարյալ ուսուցիչ էր, քանզի սիրում էր մանկավարժությունն ու իր աշակերտներին: Բազմաթիվ սերունդներ է ճանապարհել դեպի մեծ կյանք, որոնց տվել է կայուն գիտելիքներ, սովորեցրել ճիշտ ապրելու գաղտնիքները:

Լարիսա Գրիգորյանին հասարակության մեջ ճանաչում էին որպես բարի, համեստ, պարկեշտ, ընկերասեր անձնավորության:

Նա քնքշության, բարության, մեղմության մարմնացում էր:

Մեր անփոխարինելի, սիրելի մայրիկ, տատիկ, 2022 թվականի հունիսի 8-ին գնացիր հավերժի ճամփով, սակայն մեզ հետ ես միշտ և ամենուր...

Քո գեղեցիկ, բարի ժպիտը հավերժ մեր կյանքի ուղեկիցը կլինի...

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24