Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելուն իր համաձայնության մասին

23.08.2024 11:36
665

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հինգշաբթի օրը Չիկագոյում պաշտոնապես հայտարարել է դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու իր առաջադրման մասին՝ ելույթ ունենալով երկրի իր տեսլականի մասին և զգուշացնելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հնարավորության մասին, հաղորդում է CBS News-ը։  

Ավարտելով դեմոկրատների ազգային համագումարի չորրորդ և վերջին օրը՝ Հարիսը պատմել է իր կյանքի պատմությունը՝ նախքան Թրամփին ուղղակիորեն դիմելը և իր դիրքորոշումը մի քանի կարևոր հարցերի վերաբերյալ ներկայացնելը:

«Ես խոստանում եմ նախագահ լինել բոլոր ամերիկացիների համար: Դուք միշտ կարող եք վստահ լինել, որ ես երկիրը վեր եմ դասում կուսակցությունից և անձամբ ինձնից,  սրբորեն հավատարիմ եմ Ամերիկայի հիմնարար սկզբունքներին՝ օրենքի գերակայությունից մինչև ազատ և արդար ընտրություններ և իշխանության խաղաղ անցումը», - ասել է նա:

Հարիսը Թրամփին անվանել է «անլուրջ մարդ»՝ նշելով, որ «Սպիտակ տուն նրա վերադարձի հետևանքները չափազանց լուրջ են»։

«Պարզապես պատկերացրեք Դոնալդ Թրամփին առանց որևէ սահմանափակումների և ինչպես նա կօգտագործի Միացյալ Նահանգների նախագահի հսկայական լիազորությունները՝ ոչ թե բարելավելու ձեր կյանքը, ոչ թե ամրապնդելու մեր ազգային անվտանգությունը, այլ ծառայելու միակ հաճախորդին, որը նա երբևէ ունեցել է՝ ինքն իրեն», - ասել է նա։  

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40