Երևանն ու Բաքուն փորձում էին շրջանցել մադրիդյան սկզբունքները և ստեղծել նոր տարբերակ, հավանաբար սցենարը տապալվեց. Ստանիսլավ Տարասով

01.04.2019 12:54
1097

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կողմերն առաջին անգամ Հայաստանի վարչապետ ՆիկոլՓաշինյանի նշանակումից հետո հանդիպեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
 
«4 անգամ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն էին հանդիպել, 3 անգամ ոչ պաշտոնական հանդիպում էին ունեցել Ալիևն ու Փաշինյանը, և սա առաջինն էր, որ ՄԽ հովանու ներքո էր: Փաստորեն, տեղի էր ունենում երկու զուգահեռ գործընթաց. ՄԽ-ն հանդիպում էր նախաձեռնում, կողմերը ևս նախաձեռնում էին հանդիպումներ: Չի բացառվում, որ կողմերը փորձում էին կարգավորման իրենց տարբերակը մշակել և առաջարկել դրանք ՄԽ-ին: Կարծում եմ, որԵրևանն ու Բաքուն փորձում էին շրջանցել մադրիդյան սկզբունքները և ստեղծել նորտարբերակ: Ամենայն հավանականությամբ այդ սցենարը տապալվեց»,- շեշտեց Տարասովը:
 
Քաղաքագետի խոսքով՝ հանդիպման ինտրիգային կողմն այն էր, որ Երևանն ու Բաքուն հրապարակայնորեն մերժում էին միմյանց տեսակետները, հակասական հայտարարություններ էին անում, և հարց էր առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ են հանդիպում, ինչի՞ մասին են խոսելու»,- ասաց Տարասովը:
 
Քաղաքագետի խոսքով՝ հանդիպումը հատկանշանական էր նաև այն տեսանկյունից, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դրա նախաշեմին հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել էր մադրիդյան սկզբունքները, խոսել էր Երևանի այն առաջարկի մասին, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ ասելով, որ ձևաչափի փոփոխությանը դեմ է:
 
Տարասովն ասաց, թե չի բացառվում, որ Երևանը միտումնավոր օգտագործում էր Արցախը բանակցային սեղան վերադարձնելու խաղաթուղթը՝ լավ հասկանալով, որ Բաքուն դրան դեմ կլինի, և այսպիսով գնդակը նետում է Ադրբեջանի դաշտ:
 
«Պարզ դարձավ, որ 3 ժամ զրուցել են ու սա շատ է դիվանագիտության համար: Սա նշանակում է, որ Ալիևն ու Փաշինյանը խոսել են լուրջ հարցերից: Հանդիպումից հետո նրանք դրական են գնահատել այն, ինչը նշանակում է, որ տրամադրված են շարունակել երկխոսությունը»,- նշեց Ստանիսլավ Տարասովը՝ միաժամանակ շեշտելով, որ չկան կոնկրետ պայմանավորվածություններ, ՄԽ հայտարարության մեջ չկա այն մասին, որ կողմերը որոշակի հարցերի շուրջ համաձայնության են եկել, ինչպես դա նախորդ դեպքերում էր:
 

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40