Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը. Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է հայտնել

08.10.2024 11:22
645

Սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը որոշեց, որ 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հատուկ կարծիք է հայտնել, որը հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում:

«2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը (այսուհետ նաև՝ Կանոնակարգ) ենթակա չէր Ազգային ժողովի կողմից վավերացման, հետևաբար՝ չէր կարող դառնալ Սահմանադրական դատարանի քննության առարկա։

Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով դիմումն ընդունելու վարույթ և այդ դիմումի հիման վրա կայացնելու ըստ էության որոշում։ Սակայն վարույթ ընդունելով և քննելով այն՝ անգամ այդ պարագայում ՍԴՈ-1749 որոշման մեջ Սահմանադրական դատարանը թույլ է տվել Կանոնակարգում ամրագրած պարտավորությունների սահմանադրականության գնահատման և մեթոդաբանության մի շարք էական խախտումներ, որոնք հանգեցրել են թե՛ Սահմանադրության, թե՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի խախտումների, ինչպես նաև կարող են հետագայում խաթարել սահմանադրական կարգը։

Սահմանադրական դատարանն ակնհայտորեն շրջանցել է Սահմանադրության տեսանկյունից հիմնարար նշանակություն ունեցող բովանդակային հարցերը՝ ինքնասահամանափակման հակասահմանադրական և կամայական հնարքի միջոցով սահմանափակվելով սոսկ Սահմանադրության նախաբանի, առավելապես՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրի (այսուհետ նաև՝ Հռչակագիր) տեսանկյունից Կանոնակարգում ամրագրված պարտավորությունների գնահատմամբ՝ անտեսելով Սահմանադրության մի շարք առանցքային նորմատիվ պատվիրաններ:

Ինչ վերաբերում է Սահմանադրության նախաբանին, ապա ինձ համար անընդունելի և իրավաբանորեն դժվար վերծանելի պատճառաբանություններով Սահմանադրական դատարանն արժեզրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նորմատիվային նշանակությունը: Սահմանադրական դատարանը գտել է, որ Հռչակագրի այն դրույթները, որոնք չեն արտացոլվել Սահմանադրության մեջ, որևէ իրավական նշանակություն չունեն, ինչով ոչ միայն իմաստազրկել է Հայաստանի անկախության մասին հռչակագրի իրավական և պատմական նշանակությունը, այլև վերածել է այն սոսկ խորհրդանշական փաստաթղթի, իսկ Սահմանադրության նախաբանին՝ այդ մասով զրկել Սահմանադրության դրույթների մեկնաբանության համար որպես հիմք հանդիսանալուց։

Այսպես՝ Ս Դ Ո -1749 որոշման 3 4.1-ին կետում Սահմանադրական դատարանը վկայակոչում է 2010 թվականի հունվարի 12-ի ՍԴՈ-850 որոշումը, որում Սահմանադրական դատարանը հստակ շեշտել էր, որ «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրության դրույթները Հայաստանի Հանրապետության օրինաստեղծ ու իրավակիրառական պրակտիկայում, ինչպես նաև միջպետական հարաբերություններում չեն կարող մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որը կհակասի Սահմանադրության նախաբանի դրույթներին և Հայաստանի անկախության մասին հռչակագրի 11-րդ կետի պահանջներին»:

Բացի Սահմանադրության 205-րդ հոդվածին հակասելու հանգամանքից, նշված կարգավորումը (հաշվի առնելով, որ այն ենթադրում է համաձայնեցված հատվածների մասում իրավազորության (ինքնիշխանության փաստացի փոխանցում) կարող է պոտենցիալ վտանգ ստեղծել նաև Սահմանադրության 3-րդ հոդվածի 9 և Սահմանադրության 2-րդ գլխում սահմանված մի շարք հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի, ընդհուպ սահմանափակման համար:

Կանոնակարգը Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության դեպքում (անկախ նրանից Հայաստանի Հանրապետությանը կանցնեն որոշակի տարածքներ, թե Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ կանցնեն Ադրբեջանի Հանրապետությանը) որևէ կերպ չի կարգավորում, թե ինչպես պետք է կարգավորվեն քաղաքացիության և սեփականության, քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերը: Նշված հարցերը ենթադրաբար կարգավորվելու են վերջնական համաձայնագրով, որը, սակայն, առկա չէ, իսկ առկա կարգավորումը (Կանոնակարգի 5-րդ հոդվածի 1-ին մաս) հնարավորություն է տալիս մինչև նշված հարցերի կարգավորումն արդեն իսկ իրականացնել փաստացի ինքնիշխանության փոխանցում (տարածքի փոփոխություն):

Հետգրություն.

Սահմանադրական դատարանի մեծամասնությունը Հայաստանի անկախության մասին հռչակագրի հետ կապված «սահմանադրական երկիշխանության» վտանգ է տեսնում և կարծում է, որ այդ «երկիշխանությունը» Հռչակագիրը վերածելու է «զավակին խժռող ծնողի»։

Գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումներին բնութագրական չեն այդբովանդակ դարձվածքների կիրառումը:

Եթե ՍԴՈ-1749 որոշմամբ ընդունված մոտեցումը դա է, ապա իմ հակադարձումը այդ ոճով հետևյալն է. Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին հռչակագիրը»,-ասված է Թովմասյանի ներկայացրած հատուկ կարծիքի մեջ:

Հատուկ կարծիքն ամբողջությամբ` այստեղ:

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24