Քանի որ մենք լիարժեք չենք տիրապետում իրավիճակին, դրա գնահատականը թող տան այն մարդիկ, ովքեր ամեն օր զբաղվում են դրանով․ Սեյրան Օհանյանը՝ ռուս խաղաղապահների մասին

01.04.2022 16:01
1033

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե համաձա՞յն է իշխանության ներկայացուցիչների հայտարարությունների հետ, որ Արցախի Փառուխ գյուղում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։

«Իշխանությունն ինչ ասես կարող է հայտարարել։ Իշխանությունների անգործության պատճառով է, որ ՀՀ սահմաններին և նաև Արցախի Հանրապետության սահմաններին կան բաց տեղեր։ Անվտանգության ամբողջ համակարգը չի մոբիլիզացվել, աշխարհագրական նոր դասավորվածության շրջանակներում պաշտպանական համապատասխան կառույցներ չեն ձևավորվել գոնե ռազմավարական կարևորագույն կետերում։ Եվ իշխանության խնդիրն է խաղաղապահներին մեղադրելը կամ չմեղադրելը, մեր խնդիրն է ասել իշխանությանը՝ ինչո՞ւ չեն ձևավորվել պատշաճ հարաբերություններ ՌԴ, ՀՀ, Արցախի Հանրապետության, վերաբերող մասով նաև Ադրբեջանի միջև։ Ինչո՞ւ պատշաճ մակարդակի չէ փոխգործակցությունը Արցախի Պաշտպանության բանակի և խաղաղապահ ուժերի ստորաբաժանումների միջև։

Ինչո՞ւ առաջնային գիծն ամբողջությամբ չի ուսումնասիրվել, և չեն փակվել բոլոր այն ճեղքերը, որոնք վտանգ են սպառնում Արցախի խաղաղ բնակչության համար։ Ո՞վ պետք է պատասխան տա, օրինակ, Փառուխի և Խրամորթի խաղաղ բնակիչներին։ Իհարկե, ռուս խաղաղապահներն էլ ունեն այդ պատասխանատվությունը, բայց դա նշանակում է, որ մերոնք նորմալ համագործակցություն չեն կազմակերպել»,- ասաց Օհանյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունների մոտ ընդունված է խնդիրներն ու հայրենիքի պաշտպանության հարցերը բարդել ուրիշների վրա։ Հարցին, թե իր կարծիքով ռուս խաղաղապահների անգործությունը կա՞, Օհանյանը պատասխանեց․ «Այն, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվության գոտին ունի, և նաև ռուս խաղաղապահները ունեն, դա միանշանակ է։ Իսկ ինչ վերաբերում է անգործությանը, քանի որ մենք լիարժեք չենք տիրապետում իրավիճակին, դրա գնահատականը թող տան այն մարդիկ, ովքեր ամեն օր զբաղվում են դրանով»։

www.lragir.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40