Լիլիթ Առաքելյանի տրիումֆը. երբեմնի մարզպետի կարգադրություններից եւս մեկն ապօրինի ճանաչվեց Վերաքննիչում

03.03.2020 11:01
2230

Սյունիք գյուղի դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանի խախտված իրավունքների վերականգնման շուրջ զարգացումները, առանց չափազանցության, վերջին երկու տարում յուրօրինակ լակմուսաթուղթ եւ բարոմետր էին այն ամենի, թե որքանո՞վ են մարզում հարգում մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որքանո՞վ է երկրամասում գործում ՀՀ սահմանադրությունը, որքանո՞վ է ուղղադատ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, որքանո՞վ է օրինակատար մարզպետարանը:

Բոլոր այդ հարցերի վերաբերյալ, բարեբախտաբար, դրական պատասխան ունեցանք ժամանակի ընթացքում:

Դրա վկայությունը եղավ հատկապես երեք իրադարձություն, որոնցից վերջինի մասին իմացանք 2020 թ. փետրվարի 18-ին, ինչն էլ առիթ դարձավ սույն հրապարակման:

Նախ՝ շրջադարձային նշանակություն ունեցավ թիվ 41152118 քրեական գործի փլուզումը, որը հարուցվել էր մարզի՝ այդ օրերի գրպանային իրավապահների կողմից` Սյունիքի մարզպետարանի պատվերով:

Հնարված քրեական գործով փորձ էր արվում մարզի հանրակրթության լավագույն կազմակերպիչներից մեկին՝ Լիլիթ Առաքելյանին հանցագործի պիտակ կպցնել, թե իբր պետական միջոցների յուրացում է կատարել դպրոցում:

Գործի նախաքննությանը զուգահեռ, ամիսներ շարունակ, հայտնի ոհմակը (կրթության ոլորտին պատվաստված) տնօրենին վարկաբեկող ոռնոց էր բարձրացրել…

Եվ, այդուհանդերձ, 2018 թ. դեկտեմբերի 13-ին Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Աբգարյանը կայացրեց փաստարկված, նաեւ անբեկանելի որոշում՝ Լիլիթ Առաքելյանի գործունեության մեջ հանցակազմի նշույլ անգամ չկա եւ նրա նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում:

Դա ակնառու հաղթանակ էր ոհմակի հայտարարած պատերազմում:

Հաջորդ հաղթանակը ոչ պակաս փառահեղ էր:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Անահիտ Թումանյան) 2019-ի սեպտեմբերի 10-ին կայացրեց հիրավի նշանակալից վճիռ:

Հայցվորը Լիլիթ Առաքելյանն էր, հայցվորի ներկայացուցիչը՝ փաստաբան Արշավիր Խալափյանը:

Հայցադիմումը ներկայացվել էր դատարան՝ ընդդեմ Սյունիքի մարզպետ Վահե Ա. Հակոբյանի:

Հայցվորը պահանջում էր վերացնել (անվավեր ճանաչել) «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի մասին Սյունիքի մարզպետի 23.01.2018 թ. թիվ 17-Ա կարգադրությունը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում եւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակաշրջանի համար հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձ:

Դատարանի վճռի համաձայն՝ Լիլիթ Առաքելյանը Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվել է ապօրինի:

Նա պետք է վերականգնվի «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում:

«Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ից հօգուտ հայցվորի պետք է գանձվի հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած 2018 թ. հունվարի 23-ից:

Հօգուտ հայցվորի` պետք է գանձվի եւս 100 հազար դրամ, որպես փաստաբանի վարձատրության գումար:

Սակայն… Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի տվյալ վճիռը ցնցեց բոլոր նրանց, ովքեր հրահրել էին մարզպետին եւ նրան օգտագործելով կազմակերպել Լիլիթ Առաքելյանի «դատաստանը»:

Ու իբրեւ հակահարված դատարանի վճռին՝ «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի եւ Անժելա Թումանյանի ներկայացուցիչ Մհեր Բադալյանը 2019-ի հոկտեմբերի 10-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան ներկայացրեց բողոք՝ պահանջելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. սեպտեմբերի 10-ի վճիռը:

Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունվեց 13.12.2019-ին:

2020 թ. հունվարի 30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննության առավ Մհեր Բադալյանի բողոքը (ի դեպ, փաստաբանը, ով պահանջել էր գործը քննել ոչ գրավոր ընթացակարգով, այլ դատական նիստում, չներկայացավ նշանակված դատական նիստին):

Եվ 2020թ. փետրվարի 17-ին բարձր դատարանն ընդունեց որոշում՝ «Վերաքննիչ բողոքը մերժել: ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2019 թ. թիվ ՍԴ2/0062/02/08 վճիռը թողնել անփոփոխ»:

Դա էլ հաջորդ փառահեղ հաղթանակն էր՝ չարի եւ բարու միջեւ մղվող սյունիքյան պատերազմում:

«Սյունյաց երկիրը» շնորհավորում է Լիլիթ Առաքելյանին՝ հերթական շռնդալից հաղթանակի կապակցությամբ եւ հաջողություններ մաղթում նրան ու նրա գլխավորած դպրոցին:

Ի դեպ, Լիլիթ Առաքելյանի հանդեպ մեր խմբագրակազմի մարդկային, քաղաքացիական համակրանքն իր պատճառներն ունի. երկու տարի շարունակ, անցնելով բազում փորձությունների ու զրկանքների միջով, նա պայքարում էր ոչ միայն իր ոտնահարված իրավունքի վերականգնման համար:

Նա կռիվ էր տալիս Սյունիքի եւ սյունեցու արժանապատվության համար:

Պատկերացնել կարելի է, թե քանի-քանի նոր եւ ապօրինի պաշտոնանկություններ կլինեին մարզպետարանի ենթակա հիմնարկներում (եւ ոչ միայն հանրակրթական դպրոցներում), եթե չլիներ Լիլիթ Առաքելյանի սթափեցնող դիմակայությունը:

Սա, հիրավի, այն օրինակն է, երբ մարդն իր մեջ հանուրի ցավն է պարփակում:

Սա այն դեպքն է, երբ մարդն իր վարքով ու կարելիությունների չափով քար է ավելացնում հայոց պետականության կառուցվող հիմնապատին:

Տեղի ունեցած այդ պատմության մեջ, ինչպես նշել ենք մեկ այլ առիթով, գնահատանքի արժանի է Սյունիքի մարզպետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի, ինչպես եւ փոխմարզպետ Նարեկ Բաբայանի ճշմարտին ու անաչառ պահվածքը:

Այդ ամբողջ ընթացքում, դատավարությանը զուգահեռ, տեղի ունեցավ մի իրադարձություն եւս, որի մասին ընթերցողին տեղյակ պահելն անհրաժեշտ ենք համարում:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թ. սեպտեմբերի 10-ի վճռից հետո փորձ արվեց սեպ խրել Լիլիթ Առաքելյանի եւ Սյունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի միջեւ, փորձ արվեց ստեղծել պատրանք, թե իբր անհաղթահարելի լարվածություն կա տնօրենի ու կոլեկտիվի միջեւ:

Հորինվեց դիմում՝ ուղղված ՀՀ վարչապետին՝ իբր կոլեկտիվի անդամների կողմից գրված ու ստորագրված:

Լիլիթ Առաքելյանն անվրդով արձագանքեց դիմում մոգոնելու բեմադրությանը, մանավանդ որ պատկան մարմինները դա գնահատեցին իբրեւ հիմնավորումներից ու փաստարկներից զուրկ թուղթ:

Իսկ մանկավարժական կոլեկտիվը երբեք չհրաժարվեց իր տնօրեն Լիլիթ Առաքելյանին սատարելու՝ ի սկզբանե որդեգրած պահվածքից:

Այնպես որ՝ Սյունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանին եւ դպրոցի վաստակաշատ կոլեկտիվին՝ հաջողություններ:

Ալելուիա…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15