Քարդաշյանը չի բացառել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը

16.06.2018 19:17
1446

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել մի օր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Քարդաշյանը խոսել է CNN-ի «The Van Jones Show»-ի ժամանակ:

«Երբեք մի ասա երբեք: Սակայն դա չի նշանակում, որ Քիմն արդեն պատրաստվում է առաջադրվել: Այս պահին ես նման մտադրություն չունեմ»,- ասել է Քարդաշյանը: 

Նա անդրադարձել է նաև օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ 63-ամյա Էլիս Մերի Ջոնսոնի ազատ արձակվելու փաստին՝ նշելով, որ «դա հաղթանակ էր, որը փոխեց նրա կյանքը»:

Թմրամիջոցների չարաշահման համար ցմահ ազատազրկման դատապարտված Ջոնսոնի գործը բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, ինչ նրան ազատելու կոչով հանդես եկավ Քարդաշյանը, ով այդ հարցով անգամ հանդիպում ունեցավ Թրամփի հետ:

Քարդաշյանն առաջիններից էր, որ արշավ էր սկսել Էլիսի ազատ արձակման հարցով՝ սոցցանցերում տեսանյութ տարածելով: Նա իր փաստաբանի հետ այցելել էր Սպիտակ տուն, կապ էր հաստատել նախագահ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշների հետ, ով նաև ԱՄՆ նախագահի փեսան է և ով հանդես է գալիս բանտային բարեփոխումների օգտին:

Էլիսին ազատ արձակելուց անմիջապես հետո Քարդաշյանը թվիթերյան իր էջում գրառում էր կատարել, որում ասվում է. «Շատ երախտապարտ եմ Դոնալդ Թրամփին, Ջարեդ Քուշներին ու բոլորին, ովքեր կարեկցանք դրսևորեցին ու չխնայեցին անթիվ ժամեր Էլիս Մարի Ջոնսոնի այս կարևոր պահի համար: Նրան ներում շնորհելը ոգևորիչ է և հուսադրող շատերի համար, ովքեր արժանի են երկրորդ հնարավորության»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40