ՔԿ-ն Կարճևան համայնքի նախկին ղեկավարին առաջադրել է պաշտոնեական կեղծիքի մեղադրանք. հողերը կվերադարձվեն

12.04.2019 21:35
1164

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ համապատասխան ընկերությանը Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակով հողատարածքներ հատկացնելու գործընթացում Սյունիքի մարզի Կարճևան համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ։ Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նախնական տվյալներով՝ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով, ի պաշտոնե լինելով համայնքի սեփականություն հանդիսացող հողատեսքերի օտարման աճուրդի կազմակերպիչ, խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով շուրջ 32 հա համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օտարվել են ՓԲ ընկերությանը։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Կարճևան համայնքի նախկին ղեկավարը, անձնական այլ դրդումներով՝ հետագայում ավելի թանկ գնով վաճառելու և օգուտներ ունենալու նպատակով, դարձյալ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության  12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, առանց աճուրդ կազմակերպելու, կազմել է դրա ընթացքի և արդյունքների վերաբերյալ կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիմքով 0.44672 հա, 0.29718 հա և 0.63508 հա մակերեսով հողատարածքները օտարել է իրականում իր շահերը ներկայացնող աներորդուն:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 2019թ. ապրիլի 11-ին Կարճևան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (երկու դրվագ):

Հաշվի առնելով, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերոնշյալ գործարքների ժամանակ խախտվել են տվյալ ոլորտը կարգավորող «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286 որոշման պահանջները, մասնավորապես՝ աճուրդին մասնակցելու հայտերը կազմվել և դրանք ստորագրողներին են ներկայացվել հետին ամսաթվերով, հրապարակային սակարկություններ որպես այդպիսին չեն անցկացվել, սակայն կազմվել, ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» կեղծ արձանագրություններ և Կարճևան համայնքի ղեկավարի կեղծ որոշումներ, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ առաջարկելով նախաձեռնել համայնքին պատկանող և օրենքի ու այլ իրավական ակտերի խախտմամբ  օտարված 6 գործարքներն առոչինչ ճանաչելու և գույքային միավորները համայնքների հաշվեկշիռ վերադարձնելու գործընթաց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40