Քննարկում են բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների․ Ժողովուրդ

07.04.2021 11:35
1181

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի հետ միասին ԳՇ պետի աշխատասենյակը զբաղեցնող Արտակ Դավթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս օրերին քննարկում է բանակային կորպուսները խոշորացնել, ստեղծել մեծ հրամանատարական կետ, որը կբերի նոր կրճատումների: Այսպիսով, ԳՇ պետի պաշտոնից խայտառակ կերպով հեռացված, ապա իրավական սկանդալներով ԳՇ պետի աշխատասենյակ վերադարձած Արտակ Դավթյանը մեկիկ-մեկիկ պատժում է այն զինվորականներին, կորպուսների հրամանատարներին, որոնք դեմ էին արտահայտվել Նիկոլ Փաշինյանին եւ պահանջել էին նրա հրաժարականը:

Հիշեցնենք, որ Գասպարյանի հետ այդ փաստաթղթի տակ ստորագրել էին թվով 40 զինվորականներ։ Իհարկե, հիմնական թիրախներից մեկը ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին է՝ Գրիգորի Խաչատուրովը, որը ինչպես արցախյան 44-օրյա պատերազմում, այնպես էլ տավուշի հուլիսյան դեպքերի ժամանակ ակտիվությամբ ու պրոֆեսիոնալիզմով աչքի ընկավ։

Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։ Հիշեցնենք, որ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։ Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։

Մովսես Հակոբյանը նշել է, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»։

armlur.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22