Քննարկվել են հայ-չինական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

15.06.2018 21:11
1257

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունն այդ հարցում ունի մեծ սպասելիքներ ու ակնկալիքներ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել չինական կողմին մեր երկրին ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար և հույս հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ:

Իր հերթին, Թիան Էրլունը նշել է, որ Չինաստանը ևս պատրաստ է ջանքեր գործադրել ընդլայնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում քաղաքական և տնտեսական: Դեսպանը հավելել է, որ եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները լավ հնարավորություններ են տալիս խթանելու տնտեսական փոխգործակցությունը և նշել, որ այդ նպատակով անհրաժեշտ է շարունակել ինտենսիվ աշխատանքները, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում: Դեսպանը հավելել է, որ ընթացիկ տարվա ընթացքում արդեն իսկ երկու երկրների միջև արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների 41 տոկոսի աճ և հեռանկարային համարել կապերի զարգացումը արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների զարգացման, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Միաժամանակ, Թիան Էրլունն ընդգծել է, որ հաջողությամբ ընթացքի մեջ են Երևանում չինական դպրոցի կառուցման աշխատանքները, իսկ աշնանը մեր երկրին կհատկացվի շուրջ 200 շտապ օգնության նոր ավտոմեքենաներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40