ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

03.03.2020 17:28
1152
Այսօր Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ապրիլի 5-ի հանրաքվեի նախապատրաստական ու կազմակերպական աշխատանքներում ընդգրկված անձինք ու պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ՝ մարզի համայնքների ղեկավարները, բնակավայրերի վարչական ղեկավարները, թիվ 34 եւ 35 տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ոստիկանության, անձնագրային բաժանմունքների պատասխանատուները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ օրակարգի հիմնական հարցերին անցնելը, օգտվելով լսարանի ընդգրկվածությունից, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անդրադարձավ կորոնավիրոսի հետ կապված իրավիճակին՝ հորդորելով զերծ մնալ խուճապային տրամադրություններից, իսկ հատկապես գյուղական բնակավայրերում ուշադիր լինել, որ հիվանդները ժամանակին դիմեն բժշկի ու չզբաղվեն ինքնաբուժությամբ։
Այնուհետեւ տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, մյուս մասնակիցները, յուրաքանչյուրն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ներկայացրեցին հանրաքվեի անցկացման հետ կապված ներկա գործընթացը, կատարված ու սպասվելիք աշխատանքը, պատասխանեցին ներկաների հարցերին, հանդես եկան պարզաբանումներով։ Քննարկվեցին նաեւ տեղամասերի կահավորման, հանձնաժողովների ձեւավորման հետ կապված խնդիրները։ Նշվեց, որ առաջիկայում տեղամասային հանձնաժողովների անդամների համար դասընթացներ կկազմակերպվեն։
Հունան Պողոսյանը, եւս մեկ անգամ կարեւորելով գործընթացը օրենքի տառին համապատասխան կազմակերպելը, նշեց, որ յուրաքանչյուրն իր պատասխանատվության ու լիազորությունների սահմաններում պետք է անի հնարավորը՝ դա ապահովելու համար։
#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ Կապան համայնքում քաղաքաշինության բնագավառում իրականացվել են լայնածավալ աշխատանքներ

28.10.2026 23:10

Զեղծшրարները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ

28.10.2026 22:57

Ընկավ Արցախի սահմանին

28.10.2026 15:54

Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆ

28.10.2026 15:44

Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)

28.10.2026 15:13

Քոլեջում խստացված ռեժիմ է

28.10.2026 15:10

Ընտանեկան բռնnւթյան դեմ Աննա Հակոբյանի նախագիծը ԱԺ-ն ընդունել է 1-ին ընթերցմամբ

28.10.2026 14:56

1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է

28.10.2026 14:39

Թույլ չենք տալու, որ մեր ընտանեկան մոդելը ներկայացվի որպես բռնության մոդել. Աննա Գրիգորյան

28.10.2026 14:33

ԱԺ-ն քննարկում է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրինագիծը

28.10.2026 12:39

Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել

28.10.2026 12:31

Նախնական արդյունքներով՝ Նեթանյահուի դաշինքը բավարար մանդատներ չի ստացել կառավարություն ձևավորելու համար

28.10.2026 12:11