Քննարկվեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները

21.11.2016 12:28
2708

Ամիսներ առաջ Այունիքի մարզպետարանում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի պատասխանատուները ներկայացրել էին Արտաշատ-Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության արդյունքները: Նոյեմբերի 18-ին մարզպետարանում կայացած հանդիպման առարկան Սիսիան-Քաջարան հատվածի նախնական նախագծման քննարկումն էր եւ այն բոլոր տեխնիկական լուծումները, որոնք նախնական նախագծով առաջարկվում են:

Քննարկմանը, որին մասնակցում էին մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, բնապահպանության ոլորտի ներկայացուցիչներ, նշվեց, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան 60 կիլոմետրանոց հատվածը մայրուղու ամենաբարդն է իր տեխնիկատնտեսական լուծումներով. այն սկսվում է Սիսիանի արեւելյան մուտքից, ավարտվում Լեռնաձորի համայնք չհասած, նախնական հաշվարկներով՝ ճանապարհի կառուցման համար կծախսվի մոտ 800 մլն դոլար: Ճանապարհը ոչ մի համայնքով չի անցնի, այդ թվում Գորիսով եւ Կապանով: Առաջին կարգի տեխնիկական նորմերով նախատեսված ճանապարհ է, որում կարելի է զարգացնել 100 կմ/ժամ արագություն: Ճանապարհն անցնում է լեռնային բարդ տեղանքով, ներառում 27 մեծ ու փոքր կամուրջ, ութ թունել, ավելի ստույգ 60 կիլոմետրից 18-ը կամուրջ ու թունել է, ընդ որում՝ թունելներից մեկն ութ կիլոմետր է: Բացի այդ ճանապարհի տարբեր հատվածներում 75 տեղում կկառուցվեն հենապատեր, 16,5 մետր լայնություն ունեցող ճանապարհի 11,1 մետրը կլինի ասֆալտապատ: Նախատեսված են նաեւ հանգույցներ (երեքը՝ խոշոր), որ համայնքները միանան նոր կառուցվող առաջին կարգի ճանապարհին: Ճանապարհային անվտանգության նորմերը, միջազգային չափանիշներին համապատասխան, ապահովված են:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսված են վերակառուցման աշխատանքներ, որոնք կիրականացվեն ինչպես գոյություն ունեցող ճանապարհների վրա, այնպես էլ եղած ճանապարհների լայնացում, Սիսիան-Քաջարան ճանապարհների որոշ հատվածներում նախագծով նախատեսվում է ուղեգծի փոփոխություն կամ լայնացում, ինչպես նշվեց, կամուրջների եւ թունելների կառուցում, որոնց դեպքում առաջանում են հողերի օտարման, փոխհատուցման եւ վերաբնակեցման խնդիրներ: Քննարկմանը մասնակից համայնքների ղեկավարներին մասնավորապես հետաքրքրում էին հողերի օտարման եւ փոխհատուցման հարցերը:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպության սոցիալական զարգացման եւ վերաբնակեցման մասնագետ Սոնա Պողոսյանը նշեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում ազդեցության ենթակա համայնքները՝ Իշխանասար, Ույծ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Որոտան, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ, Գեղի, Լեռնաձոր, հավելելով, որ ընդհանուր առմամբ 547 միավոր հողատարածք, ըստ նախնական գնահատման, ազդեցության տակ են, որից 245-ը մասնավոր սեփականության հողեր են, 234-ը համայնքային սեփականության, որոշ հողատարածքների պատկանելությունը դեռ պարզված չէ: Օտարվող հողատարածքների ընդհանուր մակերեսը 3 միլիոն 249 հազար քառակուսի մետր է, որից 2 միլիոն 268 հազար 115 քառակուսի մետրը՝ գյուղատնտեսական նշանակության: Բանախոսը ներկայացրեց հողօտարման ծրագրի հիմնական սկզբունքները եւ իրականացման փուլերը:

Սիսիան-Քաջարան ճանապարհի նախագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի գարնանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12