Հերթական վճարումների օրերը կհետաձգվեն առանց տույժ-տուգանքների՝ վճարունակության խնդիր ունեցող արցախցիների համար

13.12.2023 11:39
681

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ տեղափոխվելուց հետո էլ կանգնած են ֆինանսական ու ապրուստ վաստակելու մեծ խնդիրների առջև: Դրան գումարվել է նաև դեռևս Արցախում հայաստանյան բանկերի մասնաճյուղերում գրավադրած ոսկեղենի վճարման պարտավորությունը:

Նրանք տարբեր լատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, ինչպես նաև 168.am-ին տված հարցազրույցներում բարձրացրել են առկա բարդ խնդիրը և նաև այն, որ իրենք այս պահին վճարունակ չեն վերցրած վարկերը մարելու կամ տույժ-տուգանքները վճարելու: Իսկ վարկեր վերցրել են գրավադրված ոսկեղենի դիմաց: Եվ այսօր եթե հնարավորություն ստեղծվի ոսկեղենը վերցնել բանկերից, նրանք մասամբ կկարողանան լուծել իրենց առջև կանգնած խնդիրը: Արցախցիների մի մասին ոսկեղենը վերադարձվել է՝ առանց փոխհատուցման: Սակայն այս ընթացքում արցախցիները, մասնավորապես մեզ հետ հարցազրույցում, մի զարմանալի տեղեկություն փոխանցեցին, որ իրենց ոսկեղենն Արցախից Հայաստան տեղափոխելու ճանապարհին անհասկանալի և անհայտ հանգամանքներում «անհետացել, կորել է»:

Իհարկե, հայաստանյան որոշ բանկեր խնդրի լուծման իրենց տարբերակն են առաջարկում, օրինակ, փորձում են երկկողմանի ձեռնտու բանակցության մեջ մտնել արցախցիների հետ՝ հետագայում վարկային գումարի վճարումը ստանալու նպատակով:

Ավելի վաղ անդրադարձել էինք Արցախից բռնի տեղահանված Հայիրյանների խնդրին:

Երկու անչափահաս և երրորդի ծնունդին սպասող Աքսաննա Հայիրյանն անգամ ամենատարրական պարագաները չէր կարողացել ձեռք բերել նորածին երեխայի համար: Հայբիզնեսբանկը, որի շահառու են Հայիրյանները, հրաժարվել էր անհատույց վերադարձնել ոսկեղենը, վստահեցնում են նրանք:

168.am-ը հարցում էր ուղարկել բանկ՝ խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Պարզաբանմամբ մեզ հայտնել էին, որ բանկն այս պահին ոսկեղենը վերադարձնելու քաղաքականություն չի որդեգրել:

«Բանկում գրավադրված ոսկե իրերն Արցախի Հանրապետությունից տեղահանված հաճախորդներին անհատույց վերադարձնելու մեխանիզմի կիրառման համար Բանկն ակնկալում է ՀՀ պետական իրավասու մարմինների համապատասխան որոշումը»,- մանրամասնել էին պատասխանում:

Ինչ վերաբերում է ոսկե իրերի համար նախատեսված վճարումներին՝ բանկից հայտնել են, որ Արցախից բռնի տեղահանված ու ՀՀ տարածքում վճարունակության խնդրի առջև կանգնած մեր հայրենակիցների համար բանկը մշակել է հերթական վճարումների հետաձգման ծրագիր:

«Ծրագրից արդեն օգտվել ու շարունակում են օգտվել Արցախի Հանրապետությունից տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ: Ծրագրից օգտված քաղաքացիների նկատմամբ, ծրագրի գործողության ընթացքում ժամկետացման դեպքում չեն հաշվարկվում և չեն կիրառվում պայմանագրով նախատեսված տույժեր, տուգանքներ: Նշված պայմանները կիրառվում են նաև ոսկե իրերի գրավադրմամբ վարկերի նկատմամբ»:

Հայբիզնեսբանկը (AMIO) մեզ փոխանցած պատասխանում անդրադարձել էր նաև ֆորսմաժորային իրավիճակում բանկի որդեգրած քաղաքականությանը:

«Բանկի՝ վարկային պայմանագրով ֆորսմաժորային իրավիճակների դեպքում, ինչպիսին է պատերազմը, նախատեսված է պայմանագրի կողմերի հետագա քայլերի համաձայնեցման հնարավորություն, ինչի նպատակով ներկայումս Բանկը նախատեսում է վարկառուների հետ բանակցություններ՝ վարկերի վերակառուցման կամ վերաֆինանսավորման նպատակով»:

Միևնույն ժամանակ, բանկը հավաստիացրել է, որ վարկային պարտավորություններն անխոչընդոտ շարունակելու են գործել այն վարկառուների համար, ովքեր ունեն գրանցված աշխատանք՝ ՀՀ տարածքում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40