Քոչարյանին գրավի դիմաց ազատելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին

05.11.2019 19:23
1206

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝մեղադրյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ քննարկումը:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատարանը որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին: Միջնորդությանը առարկեցին մեղադրանքի կողմը և տուժողների ներկայացուցիչները:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանն առաջարկեց հնարավորինս շուտ անցնել դատաքննությանը, որպեսզի կողմերը կարողանան հարցաքննել այն վկաներին, ում վրա ներգործելու որոշակի ռիսկեր կան:

Բաղդասարյանը պնդեց, որ Քոչարյանի կողմից առկա են քննությունից թաքնվելու և վկաների վրա ազդեցություն ունենալու ռիսկեր:

«Քննությանը խոչընդոտելու ռիսկն առկա է, և դա պայմանավորված է սույն քրեական գործով հաստատված փաստական հանգամանքներով: Սույն քրեական գործով ապացույցներ են առկա այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի և 2-ի հայտնի իրադարձություններից հետո բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում` նախագահի աշխատակազմում աշխատող անձինք ներգրավվել են տեղի ունեցածը քողարկելու գործընթացին` հատկապես Զինված ուժերի ներգրավումը, զինծառայողների կողմից կրակոցներ արձակելու հանգամանքը քողարկելու: Սույն գործով հաստատված է, որ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ բանակի ներգրավման հանգամանքը քողարկելու նպատակով փոխվել են բանակի տրանսպորտային միջոցների պետական համարանիշերը»,- ասաց Բաղդասարյանը:

Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր Ռոբերտ Քոչարյանի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։ Հայաստանի երկրորդ նախագահի կալանքի տակ է հունիսի 25-ից:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40