Քոչարյանը Պոզներին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու է կուսակցությունների դաշինքի առաջնորդի կարգավիճակում

05.04.2021 20:47
1390

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ Առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Պոզներ» հաղորդման շրջանակում տված հարցազրույցում հայտնել է, որ մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին` կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«10 տարի ես ղեկավարել եմ երկիրը, սակայն անկուսակցական եմ: Մասնակցելու եմ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով, հավանաբար երկու կուսակցություն կլինի», - հայտարարել է Քոչարյանը, սակայն չի մասնավորեցրել, թե որ կուսակցությունները դաշինք կկազմեն արտահերթ ընտրություններին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ կունենա «Պոզներ» հաղորդման շրջանակում: Այս մասին հաղորդում է pozneronline.ru կայքը:

Ինչպես նշվում է, հաղորդաշարին Քոչարյանը կհյուրընկալվի 2021 թվականի ապրիլի 5-ին:

Հաղորդավար և լրագրող Վլադիմիր Պոզների ամենշաբաթյա հեղինակային ծրագիրը հեռարձակվում է Ռուսաստանի Առաջին ալիքով:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40