ՔՊ-ն 500 հազար դրամ պարգև է խոստանում ՝ ընտրակաշառքի մասին վկայող յուրաքանչյուր տեսանյութի համար

16.06.2021 15:21
1181

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 500 հազար դրամ պարգև է խոստանում այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառքի մասին փաստող տեսանյութ կներկայացնեն: Այս մասին ասաց ՔՊ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի շրջանակում ջերմուկցիների հետ հանդիպմանը:

«Այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված է՝ ընտրակաշառքների հարցով: Ընտրակաշառքների համար պատժաչափերը մենք էականորեն ավելացրել ենք: Քննիչները 10 մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել: 40 հոգի կասկածյալի կարգավիճակ ունի»,-ասաց Փաշինյանը:

Այսպիսով, նրա խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն ընտրակաշառքների գործով անցնող 55 հոգի կա: Փաշինյանը նշեց, որ իրավապահներն առաջիկա օրերին «բավականին առատ բերքահավաք են» խոստանում: Նա հավելեց, որ ուզում է այդ «բերքահավաքն ավելի առատ դարձնել»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև՝ այն քաղաքացիներին, որոնք կամ ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով, կամ երկրորդը՝ կփաստագրեն պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ 500 հազար դրամ պարգև կտան ներկայացրած յուրաքանչյուր տեսագրության համար:

Նա այնուհետև ասաց, որ շատ ահազանգեր են գալիս, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունից մարդկանց պարտադրում են գնալ հանրահավաքի կամ պարտադրում են ընտրել որևէ մեկի: Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ արձանագրումը չի հաստատվի: «Եթե հաստատվեց, դա շատ ծանր հետևանքներ կունենա: «Գազպրոմ Արմենիա»-ի ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ն առնվազն ազատվելու է աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին»,- ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40