Թե ինչպես Անդրֆեդերացիայի կենտգործկոմը 1929 թվականին Խորհրդային Հայաստանի 34.539 քառ. կմ տարածքից 4.739 քառ.կմ-ը նվիրաբերեց «եղբայրական» Ադրբեջանին

16.12.2020 16:02
1600

Պետության անվտանգությունն ապահովող հիմնական չափանիշը նրա սահմաններն են: Որքան այդ սահմանները գծվեն բնական պատնեշներով (լեռնագագաթներ, գետեր, սարեր), այնքան ավելի ապահով կլինի այն:
20-րդ դարի սկզբների Անդրկովկասյան հանրապետությունների միջեւ սահմանների ձեւավորումը փաստորեն չի համապատասխանել միջազգայնորեն ընդունված նորմերին, ինչը եւ հետագայում վերաձեւումների տեղիք է տվել: Այս իմաստով հայ-ադրբեջանական սահմանի վերաձեւումները անզեն աչքով էլ շատ պարզ երեւում են տպագրվող երկու համեմատական քարտեզներից: Առաջինը հրապարակված է Խորհրդային մեծ հանրագիտարանի 1926թ. հրատարակության մեջ (հ.Յ, Մոսկվա, 1-ին հրատ., էջ 414), որի բնօրինակը պահպանվում է ՀՀ նորագույն պատմության պետական կենտրոնական արխիվում (ֆոնդ 114, ցուցակ 2, գործ 181, քարտեզ 8): Երկրորդը Հայաստանի ներկայիս վերջնագծված տարածքը ներկայացնող քարտեզն է:
1988-ի ազգային նոր վերելքի պայմաններում մեր պատմաբանների ու նաեւ լայն զանգվածների հետաքրքրությունը կենտրոնացավ Խորհրդային կոչված կայսրության ներքին եւ արտաքին սահմանների ձեւավորմանը վերբերող արխիվային վավերագրերի ուսումնասիրման վրա: Հայ-ադրբեջանական սահմանի փոփոխություններն ահա թե ինչպես է որակում ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կլիմենտ Հարությունյանը:
- Վերը պատկերված աոաջին քարտեզը հիմք է հանդիսացել Հայաստանի եւ Ադրրեջանի կառավարությունների համար` կնքելու համապատասխան պետական պայմանագրեր, որոնցով սահմանվում են երկու հանրապետությունների միջեւ ընկած տարածքները: Հետաքրքրական է, որ մինչեւ 1929թ. հրատարակված բոլոր քարտեզներում, ինչպես նաեւ գրքերում (օրինակ` «Խորհրդային Միության վերաբերյալ վիճակագրական տեղեկությունների ժողովածու».- Մոսկվա, 1924թ., էջ 4) ասվում է, որ 1923թ. մայիսի 15-ի դրությամբ Հայկական ԽՍՀ տարածքը կազմում էր 34.539 քառ. կմ: Այդ մասին նշում է նաեւ ակադեմիկոս Յուրի Պոլյակովը իր «Խորհրդային երկիրը քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, տարածքը եւ բնակչությունը» (Մոսկվա, 1986թ. էջ 68) գրքում: Մինչդեռ այսօր ՀՀ ողջ տարածքը կազմում է 29.8 հազ.քառ.կմ: Իսկ ի՞նչ եղավ 4.739 քառ.կմ տարածքը:
Ուսումնասիրելով այս քարտեզը` յուրաքանչյուրիս համար պարզ է դառնում, որ այն իրոք վերագծվել է հօգուտ «եղբայրական» Ադրբեջանի: Բազմաթիվ տարածքներ, հատկապես Դիլիջանի, Զանգեզուրի գավառներից, հանձնվել են մեր հարեւանին: Այսպես նաեւ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն գյուղը օղակող հողերը, Կապանի շրջանի մեջ սեպաձեւ մխրճված տարածքը, երկաթգծի հետ միասին մինչեւ Կապան քաղաքը (այդ մասին տես «Երկիր» օրաթերթի ս.թ. հուլիսի 1-ի համարի «Թե ինչպես Անդրֆեդերացիայի Կենտգործկոմը Կապանի շրջանի 21 գյուղ նվիրաբերեց «եղբայրական» Ադրբեջանին» հրապարակումը), Կապան-Գորիս ավտոմայրուղու աջափնյա հանդամասերը եւ այլն:
Այս տարածքները ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող դիրքեր են, որոնք այժմ հաջողությամբ օգտագործվում են Ադրբեջանի կողմից: ՀՀ նորագույն պատմության պետական արխիվում պահպանվող մի շարք ֆոնդերում կան բազմաթիվ հետաքրքրական վավերագրեր, որոնք բացահայտում եւ մերկացնում են Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահության հակահայկական ընդգծված քաղաքականությունը: Ամենեւին հաշվի չառնելով հայ ժողովրդի շահերը` Կենտգործկոմի նախագահությունը սահմանային վեճերը միշտ լուծել է հօգուտ ադրբեջանական կողմի, ինչի պատճառով մեզ պատկանած 4.739 քառ. կմ տարածքը այժմ նրանց ձեռքին է: Ուզում ենք հիշեցնել մեր գիտնականներին, հատկապես պատմաբաններին, որ արդեն վաղուց գաղտնազերծված վավերագրերը ննջում են արխիվներում: Դրանք այսօր, առավել քան երբեւէ, գիտական լուրջ ուսումնասիրության են կարոտ: Ցանկացողները կարող են դիմել մեր ծառայությանը:
 

ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ 
ՀՀ նորագույն պատմության կենտրոնական արխիվի աշխատակից
«Երկիր», 17 հուլիսի 1992 թ.

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08