Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ի ԱԺ արտահերթ նիստում

24.10.2018 17:42
1219

Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրինագիծը կքննարկվի հոկտեմբերի 29-ին կայանալիք Ազգային ժողովի  արտահերթ նիստի ընթացքում: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկից առաջ այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

«Հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում տեղի է ունեցել փոփոխություն: Կառավարությունը դիմել է արտահերթ նիստը նախաձեռնողներին՝ օրակարգում ներառելու նաև «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը, ինչն ընդունվել է նախաձեռնողների կողմից: Ես համապատասխան որոշմամբ հաստատել եմ դա, և հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգում կլինի երկու հարց»,- ասաց Բաբլոյանը:

Ազգային ժողովի «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք էին նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ, որի օրակարգում պետք է ներառվեր Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որը խորհրդարանի կողմից չէր ընդունվել հոկտեմբերի 22-ին կայացած նիստի ընթացքում:

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40