Քրիստոնյաները հարձակման են ենթարկվում. CBN News-ի լրագրողը ռեպորտաժ է պատրաստել Ստեփանակերտից (տեսանյութ)

08.11.2020 23:36
2936

Ամերիկյան խոշորագույն հեռուստառադիոհեռարձակողներից մեկի՝ CBN News-ի (Christian Broadcasting Network) լրագրող Չաք Հոլթոնը, որը տեղից լուսաբանում է Արցախում ընթացող ռազմական բախումները, նոր ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների հետքերը:

CBN News-ի հաղորդավարը, որը կապ է հաստատել Հոլթոնի հետ, հիշատակել է, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր հանցագործությունների մասին ավելի վաղ հայտարարել է ՄԱԿ-ը, ինչպես նաև Amnesty international և Human Right Watch իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք փաստում են, որ կասետային ռումբեր են օգտագործվում տեղի քաղաքացիական բնակչության դեմ, ինչը կասետային ռումբերն արգելող միջազգային համաձայնագրերի խախտում է:

Հոլթոնը ռեպորտաժը պատրաստել է Ստեփանակերտից. «Իմ շուրջը կարող եք տեսնել ադրբեջանական ռմբակոծության հետևանքները, որոնք այս քաղաքում շարունակվում են սեպտեմբերի 27-ից: Այստեղ բնակվող 150 000 մարդկանց մեծամասնությունն արդեն ստիպված են եղել հեռանալ, թեև տասնյակ հազարավորները մնացել են այստեղ՝ պատսպարվելով նկուղներում»,- ներկայացրել է լրագրողը:

Վերջինս հաղորդավարի հետ զրույցում հայտնել է, որ կասետային ռումբերի կիրառման ապացույցներ կան, որ հարձակումներից մեկի ժամանակ ինքը եղել է դեպքի վայրում:

Հոլթոնը շեշտել է, որ ադրբեջանական կողմը տեղեկատվական խեղաթյուրող քարոզարշավ է վարում: «Հայերն ինձ հայտնել են, որ երբեք չեն թիրախավորում քաղաքացիական կառույցները: Հայերը վռճականորեն խաղաղություն են ուզում, իսկ ադրբեջանական կողմը ցանկանում է պատերազմել»,- շեշտել է լրագրողը:

Լրագրողը ռեպորտաժում կադրեր է ներկայացրել Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծությունից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

tert.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02