Քրիստոսի ծնունդը մեր հոգու ծնունդն է

06.01.2019 21:37
918

Ս. Ծննդյան տոները շարունակվում են մինչև Քրիստոսի անվանակոչության տոնը, այսինքն` 8 օր: Եվ այս ութ օրերի ընթացքում մենք շարունակում ենք փառաբանել Տիրոջ հայտնությունը, որը եղավ մեր փրկության գրավականը: Ուստի Քրիստոսի ծննդյան խորհուրդը միայն այս ութ օրերի համար չէ: Մենք միշտ պետք է հիշենք սա:

Գրեթե չկա մեկը, ով Քրիստոսի ծննդյան մասին լսած չլինի: Շուրջ 2000 տարի նշվում է Քրիստոսի ծնունդը, սակայն միշտ չէ, որ այս տոնի խորհուրդը իրականում հասկանալի է ամենքիս: Ցավոք, շատերի համար Ծննդյան տոներն սկսվում են հունվարի 5-ին և ավարտվում հունվարի 6-ին. մասնակցում ենք Պատարագին կամ ոչ, Ճրագալույցի լույսն ենք տանում տուն, Ջրօրհնեքի ջուրն ենք վերցնում և օգտագործում, մեկս մյուսի շնորհավորում ու վերջ, թվում է` այսքանով տոնին մասնակցեցինք, և այն ավարտվեց: 
 
Բայց ոչ, Քրիստոսի ծնունդը սկիզբն է և ունի շարունակություն: Մենք չենք խոսում սովորական մի մարդու, իմաստունի, հրաշագործի ծննդյան մասին, այլ Աստծո հայտնության, որը հավիտենական իրողություն է: Աշխարհը քիչ հրաշագործներ, քարոզիչներ, տարբեր կրոնների հիմնադիրներ չի տեսել, ովքեր պակաս հարգանքի արժանի չեն եղել, մեծ մարդիկ են եղել: 
 
Բայց ինչո՞ւ աշխարհը նույն հանդիսությամբ և ակնածանքով չի նշում նրանց ծննդյան օրերը: Հիսուս, նույնիսկ, աշխարհիկ իմաստով նրանց զիջում էր. Քրիստոս ոչ մի փիլիսոփայական ուսմունք, դպրոց չհիմնեց, գրքեր չգրեց, զենքով չքարոզեց: 
 
Մենք` քրիստոնյաներս, այս տեսակ հարցերին միանգամից արձագանքում ենք` Քրիստոս Աստված է, իսկ մյուսները` ոչ: Այո, բայց չէ՞որ հին աշխարհը լի էր տարբեր աստվածներով, որոնք նույնպես մեռնում և հարություն էին առնում, զարմանալի գործեր կատարում: Նույնիսկ նրանց «հարությունը», կարծես, ավելի հետաքրքիր ու ազդեցիկ էր. օրինակ` Յուպիտերը վերափոխվում էր վիշապի, Զևսը` ոսկե անձրևի: Այս ամենով հանդերձ` մարդիկ 2000 տարի շարունակում են տոնել Ս. Ծնունդը: Ինչու՞: 
 
Քրիստոս ծնվեց սովորական երեխայի նման, սիրում էր Իր ծնողներին, Աստվածամայրը կերակրեց Նրան, քայլել ու խոսել սովորեցրեց: Երբ մեծացավ, Հիսուս Իր երկրավոր հոր արհեստը սովորեց և օգնում էր Իր ծնողներին: Կարծես սովորական մի պատմություն: Իսկ ի՞նչն էր անսովոր այս պատմության մեջ: 
 
Հիսուս միայն պարզ ուսուցիչ չէր, այլ` մարդացած Աստված, և այս իրողությունը չէ միայն, որ հրաշք ենք համարում, այլ նաև այն, որ Աստված մարդացավ մարդուն փրկելու համար: Գուցե շատերը սրան չեն հավատում, բայց մենք հավատում ենք և 2000 տարի ոչ թե պարզապես նշում ենք Հիսուսի ծնունդը, այլ` երկրպագում մարդացած Փրկչին: Ոմանք չեն հավատում, բայց բոլոր դեպքերում միայն Քրիստոսի հետևորդներն են, որ Նրան ճանաչում ու խոստովանում են որպես Աստված: Սա փաստ է: 
 
Ոչ մի այլ կրոնում այդ կրոնի հիմնադրին Աստված չեն համարում: Օրինակ` Մուհամեդը, Բուդդան, Մովսեսը. ոչ ոք չհայտարարեց, որ ինքն Աստված է, և իրենց հետևորդները նրանց ճանաչում են որպես մեծ մարգարեների: Ես նշեցի, որ հին աշխարհում էլ աստվածները ծնվում և հարություն էին առնում, բայց նրանց դեպքում կարևոր չէր, թե որքան և ումից, քանի որ նրանց ծնունդը առասպել էր և ոչ իրական: 
 
Քրիստոս մարդացավ իրականում, և սա էլ փաստ է: Քրիստոս եկավ ոչ թե ծառայություն ընդունելու, այլ ծառայելու, և ծառայության պսակը եղավ խաչը, որի մասին Ինքը գիտեր ի սկզբանե: Կամովին եկավ աշխարհ և կամովին էլ գնաց խաչի մահվան` հանուն մեր փրկության: Միաժամանակ Քրիստոս իր մարդեղությամբ ոչ մի սահման չդրեց Իր և մեր միջև, այլ Աստված և մարդ հավիտենապես միացան իրար: Ուստի, ոչ միայն տոնում ենք Քրիստոսի ծնունդը, այլև փաստում մեր փրկության հնարավորությունը, մեր հավիտենական ճանապարհի սկիզբը: Այս է պատճառը, որ Քրիստոսի ծնունդը մեր հոգու ծնունդն է, քրիստոնյայի ծնունդն է, որն իրական է և շարունակվում է հավիտենապես մինչև խաչ և հարություն: 
 
Հիսուս ծնվեց գիշերվա խավարի մեջ` որպես լույս, ցրելով խավարը, ուստի, մենք` իբրև լույսին ձգտող քրիստոնյաներ, Ծննդյան խորհուրդը իրական դարձնենք մեր ամբողջ կյանքի ընթացքում` արձանագրելով հավատքի և առաքինի գործեր: Ու ամեն անգամ ծննդյան պատկերը մեր աչքի առաջ ունենալով` գանք հանդիպելու Աստծո հետ մեր սերը զղջումով և ապաշխարությամբ արտահայտելու, մեր ձգտումն առ Աստված` Հաղորդությամբ և աղոթքով փաստելու, մեր երկրպագությունն ու փառաբանությունն Աստծուն իրական դարձնելու քաջությամբ ու պատասխանատվությամբ և մեր ուխտը նորոգելու Ս. Ծննդյան աստվածապարգև ավետիսով. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ»:
 
Եսայի քհն. Արթենյան

qahana.am

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01