Ռաֆայել Մինասյանը կապանցու ոգու մարմնացումն էր

15.05.2026 17:16
575

Լրացավ Կապանա տան արժանավոր զավակ, պետական ու քաղաքական գործիչ Ռաֆայել Մինասյանի 100-ամյա հոբելյանը։ Մարդ, ում համար պաշտոնը երկիրը շենացնելու միջոց էր։

Կապան քաղաքի կառուցապատումն իրավացիորեն կապում են նրա անվան հետ։ Կապանը՝ նրա ղեկավարելու տարիներին, երբեմնի գյուղաքաղաքից վերածվեց արդյունաբերական հզոր կենտրոնի։ Դժվար է պատկերացնել՝ նրա պաշտոնավարման օրոք տարեկան 28 հազար քառակուսի մետր բնակելի մակերես էր շահագործման հանձնվում։

Հետագայում ստանձնեց Հայաստանի կոմունալ տնտեսության նախարարի պաշտոնը՝ այն ծառայեցնելով հայրենիքի բարգավաճմանը։

1988-ին, երբ աշխարհավեր երկրաշարժը փլատակների վերածեց Հայաստանի մեկ երրորդը, նա աճապարեց աղետի գոտի՝ ղեկավարելու շինարարական–վերականգնողական աշխատանքները։

Ազգասեր անձնավորության սիրտը չդիմացավ երկրաշարժի պատճառած վերքերին և Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում իր հայրենակիցների եղեռնը տեսնելով, այն դադարեց բաբախել 1989 թվականի հունվարի 10-ին։

Երախտապարտ կապանցիները, ըստ արժանվույն, գնահատեցին նրա վաստակն իր ժողովրդի հանդեպ։

Նրա անունը կրող փողոցի թիվ 14 շենքի հարևանությամբ իր ծննդյան օրը՝ մայիսի 15-ին, տեղի ունեցավ պետական ու քաղաքական գործչի կիսանդրու բացման արարողությունը (կիսանդրու հեղինակ՝ Գագիկ Ալեքսանյան, հարթաքանդակների և դիզայներական աշխատանքների հեղինակ Անդրեաս Օհանջանյան, քանդակագործ՝ Էդգար Ստեփանյան)։

Արարողությանը մասնակցում էին տարբեր սերնդի կապանցիներ, որոնց մեջ Ռաֆայել Մինասյանի ժամանակակիցներ, հոբելյարի զավակները, թոռները, ծոռները։

Կիսանդրու բացման պատիվը վերապահվեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին և Ռաֆայել Մինասյանի որդի Աշոտ Մինասյանին։

Օրվա խորհուրդն իր խոսքում արժևորեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ այն միտքն ընդգծելով, որ Ռաֆայել Մինասյանը հայրենի եզերքի հոգսերով ապրող եզակի անձնավորություն էր, իր քաղաքի տարեգրության մեջ անջնջելի հետք թողած անձնավորություն։

«Չկա մի ոլորտ, որ Մինասյանի պաշտոնավարման օրոք վերելք ապրած չլիներ։ Լինելով ըստ էության կառուցող մարդ՝ մենք կարևոր համարեցինք նրա անունը կրող փողոցում հավերժացնել մեծ կապանցու հիշատակը՝ այդպիսով արժևորելով նրա վաստակը»,- ասաց Գևորգ Փարսյանը։

Հոր անունը հավերժացնելու համար Աշոտ Մինասյանը երախտագիտություն հայտնեց բոլոր կապանցիներին՝ Ռաֆայել Մինասյանին սիրով ու հարգանքով հիշելու, նաև պատմության մեջ նրան արժանի տեղ հատկացնելու համար։ Նա ընդգծեց այն հանգամանքը, որ հայրը Կապանի հանդեպ սերը պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում։ Այս համատեքստում երախտագիտություն հայտնեց Կապանի հասարակությանը, Կապանի համայնքի ավագանուն, կարևոր և պատասխանատու որոշման համար։ «Դուք ոչ միայն հարգանքի տուրք եք մատուցում մի անձի, այլև պահպանում եք քաղաքի պատմական հիշողությունը և օրինակ ծառայում ապագա սերունդների համար։ Անկեղծ շնորհակալությունս Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին, քանզի այսպիսի քայլերը վկայում են, որ քաղաքը գնահատում է իր անցած ճանապարհը։ Խորին երախտագիտությունս կիսանդրու հեղինակ Գագիկ Ալեքսանյանին»,- գնահատանքի իր խոսքում նշեց Աշոտ Մինասյանը։

Երախտագիտության խոսքերից հետո փողային նվագախմբի հնչեցրած մեղեդիների ներքո արարողության մասնակիցները կարմիր վարդեր խոնարհեցին հոբելյարի կիսանդրու պատվանդանին։

Կիսանդրու բացման արարողությունից հետո «Սյունիք» կինոթատրոնում տեղի ունեցավ Ռաֆայել Մինասյանի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշ–ցերեկույթ։ Արժանավոր մարդու, պետական ու քաղաքական գործչի մասին հուշերով հանդես եկան ՀԿԿ Ղափանի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Ռոլանդ Ղոնյանը, «Խուստուփ» բնապահպանական, հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանը։

Անմիջական մթնոլորտ էր դահլիճում։ Բազում հուշ–պատառիկներն ամբողջացրին Ռաֆայել Մինասյանի կերպարը։ Բազմաթիվ գնահատանքի խոսքերից առանձնացնենք մեկը՝ «Ռաֆայել Մինասյանը գնահատել գիտեր մարդուն, իսկը՝ ժողովրդական անձնավորություն էր»։

 

Վահրամ  Օրբելյան

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10