ՌԱԿ կենտրոնական վարչությունը Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

01.05.2018 10:46
1425

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը  հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված՝ ողջունելի համարելով այդ հարցերում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի  մոտեցումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ: «Ռամկավար Ազատական Կուսակցութեան Կեդրոնական Վարչութիւնս իր աշխարհասփիւռ կառոյցներով ազգային գերագոյն մտահոգութեամբ կը շարունակէ աչալուրջ հետեւիլ Հայրենիքի մէջ կատարուող իրադարձութիւններուն:

Մեր երկիրն ու ժողովուրդը պէտք է զերծ պահել ամէն վտանգէ, որ առանց այս ներքին իրավիճակին ալ կը դիմագրաւէ լուրջ մարտահրաւէրներ, զորս կարիքը ունին համահայկական միասնականութեան ու համախմբումին:

Հայրենի պետականութիւնն ու ժողովուրդը, կարելիութեան սահմաններուն մէջ, առ այսօր նուաճած է շատ մը իրագործումներ, ինչ կը վերաբերի Արցախի հիմնահարցին  ու արտագին ճկուն քաղաքականութեան, զորս արտօնուած չէ վտանգել:

Ամբոխավարական խօսքերն ու համացանցի վրայ տարածուած անհեռատես ու անպատասխանատու գրառումները միայն կը նպաստեն Հայ ժողովուրդի բաղկացուցիչ տարրերուն մէջ իրար հանդէպ անհանդուրժողականութիւն ու ատելութիւն սերմանելու, որուն առաջքը առնելը իւրաքանչիւր հայրենասէր հայորդիի վեհ առաքելութիւնն է:

ՌԱԿ-ը իր հիմնադրութեան առաջին օրէն եղած է ու պիտի շարունակէ ըլլալ ժողովրդավարութեան ռահվիրայ՝ պետականամէտ կուսակցութիւն: Մեր կուսակցութիւնը կը հաւատայ պետական հաստատութիւններու ու անոնց գլուխը անցած մարդոց ծրագիրին ու ո՛չ անձին: 

Ժողովրդավարութիւնը մենք կը հասկնանք ժողովուրդին իսկ ստեղծած օրէնքին ընդմէջէն: Մենք ժողովուրդին ուժը, կարողութիւնն ու թիւը կը չափենք քուէատուփին պարունակութենէն, զորս լեցնող ժողովուրդին կամքին առջեւ յարգանքով կը խոնարհինք:

Հիմնուելով վերոյիշեալին վրայ՝ ստեղծուած այս իրավիճակին հանգուցալուծումը մենք կը տեսնենք շինիչ երկխօսութեան ու  ժողովրդային հանրաքուէով հաստատուած ՀՀ սահմանադրութեան ու օրէնքներու շրջագիծէն ներս միայն՝ հեռու ամէն տեսակի զգացականութենէ ու լոզունգներէ:

Այս իմաստով ողջունելի է ՀՀ նախագահ Պրն. Արմէն Սարգսեանի անձնական ներդրումը: Ողջունելի էր երէկ վարչապետի պաշտօնին թեկնածու ԱԺ պատգամաւոր Նիկոլ Փաշինեանի՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցութեան պատգամաւորական խմբակցութեան հետ տեսակցութիւնը, որուն ընթացքին օրէնքի յարկին տակ քննարկումներ ու հարցադրումներ տեղի ունեցան քաղաքակիրթ շրջագիծի մէջ:

Քանի մը ժամ ետք ՀՀ Ազգային Ժողովի նիստն է՝ ՀՀ նոր Վարչապետը ընտրելու: Մենք յոյսով ենք, որ ընտրութեան շուրջ մինչ այդ կը կայանայ քաղաքական հասկացողութիւն մը: Ընտրութիւնը կայանալու պարագային, մենք պիտի ըլլանք առաջիններէն մեր  աշխարհասփիւռ անդամակցութեան անունով շնորհաւորելու այն մարդը, որ օրէնքի սահմաններուն մէջ Հայաստանի վարչապետը պիտի ընտրուի:

Այս իրագործումէն ետք եւ ամէն պարագայի ու, նկատի առնելով մեր երկրին քաղաքական ճգնաժամը եւ յօգուտ Հայրենի ժողովուրդի բարեկեցութեան ու անոր ապահովութեան տարուելիք պետութեան գործերու հեզասահ ընթացքի կարեւորութիւնը, Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը կոչ կ’ուղղէ Հայրենի պատկան մարմիններուն, անյապաղ ձեռնարկելու ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւորներու արտակարգ ընտրութեան կազմակերպման, որ հիմնուած ըլլայ արդարութեան ու թափանցիկութեան սկզբունքներուն վրայ, որուն արդիւնքով կազմաւորուած նոր խորհրդարանը իսկական արտացոլացումը պիտի ըլլայ Հայրենի ժողովուրդին կամքին ու իր իսկ ապագային համար առած որոշումին»,-նշված է հայտարարության մեջ:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22