Ռասմուսենը բացատրում է, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը բխում է Ադրբեջանի շահերից

20.03.2025 16:44
566

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը բացատրեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը բխում է Ադրբեջանի շահերից:

«Իրականում ես ոչ մի տեղեկություն չունեմ Ադրբեջանի իրական վերաբերմունքի մասին «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ: Իրականում, ես կարծում եմ, որ դա հենց Ադրբեջանի շահերից է բխում՝ օժանդակել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումը: Եկեք մտածենք այստեղ ավելի մեծ հեռանկարների մասին: Այստեղ խոսքը ճանապարհների, երկաթուղագծերի, ազատ սահմանային անցումների, առևտրի և կապերի զարգացման մասին, բայց նաև՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև հեռանկարային կապի մասին: Աշխարհագրորեն, Ադրբեջանը կարող էր այստեղ շատ կարևոր դեր խաղալ: Չմոռանանք, որ ենթակառուցվածքները նպաստում են նաև էլեկտրագծերի և էներգետիկ կապերի զարգացմանը: Այդ բոլոր ոլորտներում Ադրբեջանը կարող է շատ մեծ շահ ունենալ»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՄ դիտորդների դուրսբերման ադրբեջանական պահանջին, նա նշեց, որ լրագրողների հետ հանդիպմանը գալիս է հենց ՀՀ-ում ԵՄ առաքելության մոտից և վստահեցնում է, որ ԵՄ դիտորդները լրտեսներ չեն. «Նրանք զինված չենք, նրանք չեզոք են, նրանք միայն դիտարկում են, թե ինչ է կատարվում սահմանի շուրջ կամ սահմանի վրա: Ես տեղյակ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կետերից մեկը վերաբերում է նրան, որ Ադրբեջանը պահանջել է դուրս բերել ԵՄ դիտորդներին՝ սահմանագծից, բայց կարծում եմ՝ դա հարց է, որը պրագմատիկ ձևով կարելի է լուծել, և Հայաստանի կառավարությունն ընդունել է այդ պահանջը լուծելու տարբերակը: Թույլ տվեք հիշեցնել, որ ԵՄ-ն երկարացրել է առաքելության մանդատը 2 տարով»:

Մանրամասները՝ տեսանյութում

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40