«Շիկահող» արգելոցը հուսալի ձեռքերում է

29.07.2019 12:32
1603

Աստվածասկիզբ Խուստուփի ճանապարհին տեւական ժամանակ գտնվում էինք «Շիկահող» պետական արգելոցի տարածքում:

«Շիկահողը» ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի յոթ պահպանվող տարածքից մեկն է:

ՊՈԱԿ-ը գլխավորում է Արման Մկրտչյանը՝ Կապանի հանրակրթական համակարգի երախտավոր, հոգեւոր-մշակութային Կապանի ճանաչված ներկայացուցիչ, լուսահոգի Արմո Մկրտչյանի որդին:

Ավելի վաղ՝ մոտ երկու-երեք տարի, ՊՈԱԿ-ը ղեկավարել է Վարդան Գեւորգյանը, ով միանգամայն նոր հիմքերի վրա դրեց այդ կազմակերպության աշխատանքները, իրականացրեց մի շարք վերափոխումներ:

Եվ այդ ամենի համար վաղամեռիկ Վարդան Գեւորգյանին հարգանքով ու պատկառանքով են հիշում ոչ միայն կոլեկտիվում, այլեւ պահպանվող տարածքների մեջ կամ մերձակայքում գտնվող գյուղերում:

Տարիներ առաջ ստեղծված «Շիկահող» պետարգելոցին 2017-ի դեկտեմբերին միացվեցին «Խուստուփ» արգելավայրը եւ Սոսիների պուրակը:

2016 թ. հուլիսի 16-ից պահպանվող այդ տարածքը գլխավորում է Անդրանիկ Աբելյանը:

19 234 հա տարածքի պահպանությունը վստահված է «Շիկահող» արգելոցին:

Ընդ որում ՝ 12137 հեկտարը պահպանվում է արգելոցային հատուկ ռեժիմով:

7 հազար հեկտարը Խուստուփի տարածքն է:

Սոսիների հանրահայտ պուրակը 64 հեկտար է:

11 հազար հեկտարը (ընդհանուրից) անտառածածկ է:

Եվ այդ ամենի պահպանությունն ու հսկողությունն իրականացնում են քսան նվիրյալներ:

Անդրանիկ Աբելյանը բարձր է գնահատում Սյունիքում իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի» արդյունավետությունը:

Գոհությամբ է նշում, որ որսագողությունը մնացել է անցյալում:

Տնօրենը, սակայն, մտահոգված է ժամանակ առ ժամանակ բռնկվող հրդեհներով. միայն անցած հունիս-հուլիս ամիսներին 15 անգամ հրդեհ է բռնկվել տարածքում եւ, փա՜ռք Աստծո, հաջողությամբ են իրականցվել հրդեհաշիջման աշխատանքները:

Անդրանիկ Աբելյանը հպարտությամբ է ներկայացնում իրենց տնկարանի գործունեությունը, որտեղ աճեցնում են սոսի, կաղնի, եղեւնի եւ բազում այլ ծառատեսակներ, ինչպես եւ ծաղիկներ, որոնք մեծ պահանջարկ ունեն նաեւ մայրաքաղաք Երեւանում:

Առավել հանգամանալից եղավ զրույցը Սոսիների պուրակի մասին, որի վերաբերյալ հասցրել ենք առանձին խոսք ասել:

«Շիկահող» պետական արգելոցի ուշագրավ բաղադրիչներից են էկովրանային ճամբարները Շիշկերտում ու Սոսիների պուրակում:

Եվ Սյունյաց աշխարհի այդ չքնաղ տարածքի հսկողությունն ու պահպանությունը, ինչպես նշվեց, իրականացնում են քսան նվիրյալներ:

Բնականաբար, բոլոր տեսուչներին հանդիպել չկարողացանք: Բայց մի ամբողջ օր մեզ հետ էր 10-րդ պահաբաժնի տեսուչ Արգամ Նահապետյանը:

Հենց նրա օրինակով էլ կարելի է պատկերացում կազմել աշխատանքային այդ կոլեկտիվի մարդկանց մասին:

Իսկ տնօրենը՝ Անդրանիկ Աբելյանը, ով կենսաբան է ու աշխարհագրագետ, լավագույնս է տիրապետում այդ տարածաշրջանի ե՛ւ պատմությանն ու բնաշխարհին, ե՛ւ ռելիեֆին, ճանապարհներին ու տեղանուններին:

Արցախյան պատերազմի տարիներին մասնակցել է հայրենի եզերքի պաշտպանությանը եւ լավ գիտի խաղաղության գինը, պետության ու պետականության գինը, հայրենի հողուջրի գինը:

Նա անչափ կարեւոր է համարում, որ յուրաքանչյուր հայ մարդ հանգամանալից ծանոթ լինի իր գյուղի կամ քաղաքի տարածքներին, հայրենի քարափներին:

Ուշագրավ եզրահանգում է անում նաեւ՝ «Մարդը դեռեւս ամբողջովին չի բացահայտել բնության գաղտնիքները…»:

Հպարտանում է Մթնաձորով, նրա կուսականությամբ՝ «Տեղեր կան, որ մարդու ոտք չի դիպչել դարերի ընթացքում…»:

Դե ինչ, երիցս հպարտանանք Սյունյաց աշխարհի անզուգական այդ վայրերով:

Արձանագրենք, որ ողջամիտ է այդ տարածքները պետական պահպանության տակ առնելը:

Փաստենք նաեւ, որ «Շիկահողի» պահպանությունը հուսալի ձեռքերում է:

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08