Ռազմամթերք ձեռք բերելու 2017-ի գործուն պլանը փոխել են 2018-ին, hիմա հարցրեք՝ ձեռք բերված զենքերից քանի՞սն է կրակել Մ. Հակոբյան

19.11.2020 16:29
1071

Հրավիրված մամուլի ասուլիսին  ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռք բերման պլանին:

Նրա խոսքով՝ 2016 թվականի պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն որոշել էր, որ պատերազմը նոր ձևի է լինելու և սկսվել էր ԶՈւ-երի զարգացման պլանը: Նա ընդգծեց, որ 2016 թվականին արդեն կազմվել էր պլան՝ սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար:

Նա նշեց, որ այդ ժամանակ կարճ ժամկետով նշանակվել էր ՊՆ փոխնախարար և այդ բոլոր պայմանագրերն ինքն է կնքել, որով սպառազինվել է մեր բանակը: «Ձեռք են բերվել սմերչ կայաններ, «ՏՈՐ»-եր, «ԻԳԼԱ-Ս», դրանք այն զենքերն են, որոնք այս պատերամզում կռվել են: Պայմանագրերը կնքվել են 16-ին, դրանք ձեռք են բերվել 2017 թվականին, բացառությամբ ՏՈՐ համակարգի մի մասի, որը ձեռք է բերվել 2018 թվականին, բայց այն ժամանակ ես եմ եղել ԳՇ պետը: Ձեռք են բերվել նաև մեծ քանակությամբ նռնականետեր, «Կորդ» գնդացիրներ, խնդիր  էր դրվել մեծ քանակությամբ հրետանային հրթիռներ ձեռք բերել»,- ասաց նա:

Նա նաև հավելեց, որ կա 2017 թվականի պլանը, թե ինչ պետք է ձեռք բերվեր 2018 թվականին: «Պլանը կա, չեն կարող ջնջել դա: 18-22 թվականի զարգացման պլանում եղել է՝ ևս 2 դիվիզիոն «ՏՈՐ», ընդ որում՝ մեկը 18 թվականին և դրա գումարը 10 տոկոս կանխավճարն արդեն մուծված է եղել: Այդ պլանը վերացական չի եղել, այդ պլանը գրված է, թե գումարը որտեղից է վերցվում, գումարները կային արդեն, դա ցանկությունների պլան չէր: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելագործվեր մեր Իսկանդերի համակարգը, պետք է ձեռք բերվեր մեծ քանակությամբ զինամթերք: Փոխել են 18 թվականի գործող պլանը»,- շեշտեց նա:

Ըստ Մովսես Հակոբյանի, այս ամենի փոխարեն ձեռք են բերել ՍՈւ 30, և հետագaյում նաև «ՕՍԱ»-ներ: «Հիմա հարցրեք քանի՞սն է դրանցից կրակել, ոչ մեկը: Ձեռք են բերել, որովհետև չեն պատկերացրել պատերազմն ինչ է, դա ինչի համար են ձեռք բերել: Սա էլ չեն կարող հերքել, որովհետև ես երկրի ղեկավարին՝ վարչապետին, անձամբ իր կաբինետում նստած իրեն ասել եմ՝ ՍՈւ 30-երի ձեռքբերման համար հանցագործություն եք կատարել և սրա համար պատասխան եք տալու: Պատասխանն ասաց՝ դե արդեն արել եմ: Այնպես չէ, որ չեն ասել իրեն»,- հայտարարեց նա:

Մովսես Հակոբյանը նշեց, թե իրեն Սու 30-ների անհրաժետության մասին համոզել են դեռ 2016 թվականից, ինքը մերժել է և հիմնավորել, թե ինչու դա մեզ պետք չէ: «Չի կարող այսօրվա իշխանությունը հերքի, որ ինքը զենք է ձեռք բերել՝ չկարդալով ՌԴ կառավարության որոշումը, որ զինամթերք իրենց չեն վաճառելու: Այն զինամթերքը, ինչի համար որ ձեռք է բերվել ՍՈւ 30-երը, և որը գովազդում են, որ դա հակաօդային է և մինչև 130 կմ կարող է օդ հրթիռներ կրակել: Ռուսաստանի կառավարության որոշմամբ՝ արգելված է այդ զինամթերքը երկրորդ երկրի վաճառել, դրա համար մեր Սու-երը գտնվում են երկրում՝ առանց զինամթերքի»,- ասաց նա:

Նա նշեց, որ «ՕՍԱ»-ները ևս քննարկվել է. «Ես ասել եմ՝ դա նպատակահարմար չէ, որովհետև պետք է ձեռք բերվի նոր սպառազինություն, որովհետև նոր սերնդի պատերազմ է լինելու, մենք ունենք պայմանագիր, ՏՈՐ-ի գումարները ծախսել եք, ՍՈւ եք առել, այս տարվա գումարները դրեք ՏՈՐ առեք, ասել են՝ ՏՈՐ-ի ձեռքբերման պայմանագիրը երկար է տևում, սա արագ կարողանում ենք բերել, արագ փակենք: Այսպիսի որոշում է եղել, ես պնդել եմ, որ դա սխալ է: Իմանալով որ այսօր ՕՍԱ-ի հրթիռ պահեստամաս չեն արտադրում, եթե փչանա չես կարող սարքել, սրանք են պատճառները եղել»,- ընդգծեց նա:

Մովսես Հակոբյանը շեշտեց՝ այնպես չէ, որ իրենք սրա մասին տեղյակ չեն եղել և իրենց չեն հիշեցրել, բայց արագ-արագ ինչ-որ բան են ձեռք բերել, ասել են, թե օդը փակել են փակե՞լ են: Նա նշեց, որ թռչող սարքերն էլ խոցվել են հրաձգային զենքերից։

tert.am

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21